Ընտրեք ամենահարմար վայրը ձեր գովազդի համար՝ 360° նկարահանման միջոցով

Կարճ ժամանակում տպավորիչ կերպով պոտենցիալ հաճախորդների ուշադրությունը գրավելու գործում արտաքին գովազդի արդյունավետությունն անվիճելի է։ Թվային տեխնոլոգիաների ժամանակակից աննախադեպ զարգացման համատեքստում անգամ այն չի կորցնում իր արդիականությունը՝ շարունակելով մնալ մեծ և փոքր բիզնեսների մարքեթինգային ռազմավարության անբաժանելի մասը։ 

8k.am հարթակն առաջարկում է 800-ից ավելի գովազդային կրիչ՝ Հանրապետության ավելի քան 300 հասցեում։ Թվայնացնելով արտաքին գովազդի պատվիրման գործընթացը՝ 8k.am-ը ներդրել է տարբեր գործիքներ, որոնք կապահովեն ձեր գովազդային արշավների գոհացուցիչ  արդյունքները։ 

Ի՞նչ նշանակություն ունի վայրը արտաքին գովազդի համար, ինչպե՞ս այն կարող է ազդել ձեր գովազդի արդյունավետության վրա և ի՞նչ հնարավորություններ է տալիս 8k.am-ի 360° նկարահանումը։ Այս հարցերին կանդրադառնանք մեր այսօրվա բլոգում։

 

Գովազդի վայրի ընտրությունն՝ առանց ավելորդ ջանքերի և ռեսուրսների

Արտաքին գովազդի վայրի ընտրությունը կարող է երկարատև գործընթաց թվալ, որը զգալի ժամանակ և ջանքեր է պահանջում գովազդատուից։ Այս գործընթացը, սակայն, մեր հարթակում կարող եք իրականացնել հաշված րոպեների ընթացքում։

8k.am-ի 360° նկարահանման ծառայության միջոցով հնարավորություն ունեք արագ և տեղեկացված որոշում կայացնել գովազդի վայրի ընտրության հարցում՝ առանց ավելորդ ռեսուրսներ ծախսելու։ Ձեր նախընտրած կրիչի գտնվելու վայրի մասին լիարժեք պատկերացում կազմելու համար այլևս տեղանք այցելելու կարիք չունեք։ 360° նկարահանման շնորհիվ վահանակի հարակից տարածքին կարող եք ծանոթանալ ցանկացած վայրից՝ գտնվելով ձեր աշխատավայրում, տանը կամ գործուղման մեջ։ 

Գովազդային կրիչի 360° նկարահանված համայնապատկերը ներկայացնում է տեղանքի ամբողջական պատկերը՝ բոլոր անկյուններից։ Օգտվելով 360° նկարահանման ծառայությունից՝ խնայում եք ոչ միայն ձեր ժամանակը և ռեսուրսները, այլև կարող եք առավելագույն արդյունավետությամբ օգտագործել ձեր գովազդային բյուջեն՝ ընտրելով ամենահարմար վայրը գովազդի համար։

Ճիշտ վայրում՝ ճիշտ թիրախավորմամբ

Գովազդային կրիչի գտնվելու վայրի մերձակայքում առկա կառույցներն էական նշանակություն ունեն վահանակի ը��տրության հարցում։ Դիտելով ձեր ընտրած գովազդային վահանակի տեղանքը 360° նկարներով՝ համակողմանի պատկերացում կկազմեք տեղանքում գտնվող տարբեր հանրային նշանակության կառույցների և օբյեկտների մասին։

Ելնելով ձեր բիզնեսի առանձնահատկություններից և ճանաչելով ձեր թիրախային լսարանին՝ գովազդային վահանակի տարածքը դիտելը կարևոր է` հասկանալու համար, թե արդյոք այն տեսանելի կլինի պոտենցիալ հաճախորդների համար։ Այս համատեքստում հարցերը, թե վահանակը գտնվում է հետիոտնային անցումների՞, թե՞ տրանսպորտային միջոցների բանուկ հանգույցի մոտ, մոտակայքում առկա՞ են ուսումնական հաստատություններ, թե՞ ոչ, ձեր արդյունավետ արշավի համար կարող են ունենալ ռազմավարական նշանակություն։


Ձեր գովազդը՝ միջավայրի համատեքստում

Գովազդի արտաքին տեսքը պայմանավորված չէ միայն պաստառի դիզայնով։ Այս հարցում պետք չէ թերագնահատել այն միջավայրի դերը, որտեղ այն տեղադրվելու է։ Այս հարցում ևս տարածքի 360° նկարահանված պատկերը կարող է օգտակար լինել։ Ծանոթանալով վահանակին անմիջականորեն հարակից տարածքին՝ պատկերացում կկազմեք, թե ինչպիսի տեսք կունենա ձեր գովազդը՝ ընդհանուր միջավայրում։

 

Add comment