Ինչպիսի՞ գովազդային միջոցներ ընտրել՝ ընկերության մարքեթինգային նպատակներին հասնելու համար։ Ճիշտ որոշում կայացնելու համար անհրաժեշտ է հաշվի առնել գովազդային արշավի նպատակները, տվյալ բիզնեսի առանձնահատկությունները և, իհարկե, տարբեր գովազդային միջոցների ընձեռած հնարավորությունները։
Շատ հաճախ, սակայն, թյուրըմբռնումները և սխալ պատկերացումները գովազդային տարբեր միջոցների մասին կարող են սահմանափակել ընտրության հնարավորությունները՝ ստիպելով ամեն անգամ գովազդային արշավի համար ընտրել միևնույն, երբեմն նաև արդյունավետությունը կորցնող միջոցներ։
Արտաքին գովազդի նկատմամբ հետաքրքրությունը մեր երկրում մեծանում է, սակայն դեռևս առկա են բազմաթիվ կարծրատիպեր, որոնք ձևավորում են գովազդի այս միջոցի վերաբերյալ սխալ կարծիքներ։ Այսօր կանդրադառնանք արտաքին գովազդի վերաբերյալ մի շարք թյուր պատկերացումների, որոնցով առաջնորդվելու դեպքում բիզնեսները կարող են կորցնել արդյունավետ գովազդային արշավ իրականացնելու այն բազմաթիվ հնարավորությունները, որոնք ընձեռում է միայն արտաքին գովազդը։
Միֆ 1․ Արտաքին գովազդը ծախսատար է
Թեև այնպիսի վայրերում, որտեղ մարդկային և տրանսպորտային հոսքերը շատ են, գովազդային վահանակները կարող են ավելի թանկ արժենալ, սակայն դրանով արտաքին գովազդի առաջարկները չեն սահմանափակվում։ Այն առաջարկում է բազմաթիվ ձևաչափեր՝ տարբեր բյուջեների համար: Նկատենք նաև, որ ոչ բոլոր բիզնեսների թիրախային լսարաններն են գտնվում քաղաքի կենտրոնական հատվածում։ Օրինակ, կոնկրետ տարածքում գործունեություն ծավալող ձեռնարկությունները կարող են ընտրել նպատակային և ծախսարդյունավետ կրիչներ, որոնցում տեղադրված գովազդը տարածքային առումով հասանելի կլինի իրենց թիրախային լսարանին։
Արտաքին գովազդի պատվիրման 8k.am հարթակում առկա են տարբեր արժեքների կրիչներ։ Մեր հարթակն օգնում է նաև հաշվարկել, թե որքան կարժենա ձեր նախընտրած գովազդային կրիչը։ Պարզապես ընտրեք վահանակը, նշեք, թե քանի ամիս եք ցանկանում ձեր արտաքին գովազդը տեղադրել և կտեսնեք արժեքը։ Դե իսկ պատվիրելու համար անհրաժեշտ է պարզապես մեկ կոճակ սեղմել։
Միֆ 2․ Արտաքին գովազդը միայն վահանակներն են
Հիրավի, արտաքին գովազդի մասին խոսելիս առաջին հերթին, թերևս, պատկերացնում ենք բանուկ փողոցների և մայրուղիների կողքին տեղադրված մեծ վահանակները։ Սակայն վերջինս արտաքին գովազդային կրիչների բազմազան տեսակներից միայն մեկն է։ Արտաքին գովազդային կրիչների թվում են ինչպես թվային, այնպես էլ դասական գովազդային վահանակներ, որոնք տարբեր առավելություններ են առաջարկում գովազդատուներին և կարող են համապատասխանել տարբեր գովազդային արշավների պահանջներին՝ հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները։
8k.am կայքում կգտնեք գովազդային կրիչների բազմաթիվ տեսակներ՝ բիլբորդ, լեդ էկրան, բրանդմաուեր, սքրոլեր և այլն։ Հիշեցնենք, որ կայքում հնարավորություն ունեք գովազդային վահանակ որոնելիս ընտրել կրիչի տեսակը և ծանոթանալ ընտրված ձևաչափերին համապատասխանող առկա բոլոր կրիչներին։
Միֆ 3․ Արտաքին գովազդը նպատակահարմար է միայն բրենդի ճանաչելիության բարձրացման համար
Այս թյուր պատկերացումը գալիս է անցյալի փորձից, երբ արտաքին գովազդի հիմնական առաքելությունը բրենդի վերաբերյալ իրազեկության բարձրացումն էր։ Անշուշտ, այսօր էլ այն չի կորցնում բրենդի ճանաչելիության բարձրացման գործում իր ուրույն նշանակությունը, սակայն չի սահմանափակվում դրանով։
Մարքեթինգային ցանկացած նախաձեռնության պարագայում կարող եք օգտագործել արտաքին գովազդի ընձեռած հնարավորությունները՝ լինի դա վաճառքների խթանում, թե նոր ապրանքատեսակի կամ ծառայության ներկայացում։ Այսօր ավելի շատ ենք հանդիպում վահանակների, որոնցում տեղադրված գովազդի նպատակը լսարանին ինչ-որ գործողության մղելն է։ Օրինակ, արևային համակարգերի առավելությունների վերաբերյալ գովազդի նպատակը կարող է լինել մարդկանց արևային համակարգերի մասին իրազեկելը և նրանց գործողության մղելը, ինչի մասին հուշում է պաստառում առկա հորդորը կամ կոչը։
Միֆ 4․ Արտաքին գովազդը չափելի չէ
Դեռևս արդիական է թյուր կարծիքն այն մասին, որ հնարավոր չէ չափել արտաքին գովազդի արդյունավետությունը, իսկ եթե անգամ որոշակիորեն հնարավոր է դա անել, ապա ստացվող տվյալները ճշգրիտ չեն։ Իրականում ժամանակակից տեխնոլոգիաներն այսօր արդեն հնարավորություն են տալիս իրականացնել գովազդի դիտելիության վերաբերյալ հստակ չափումներ։
Օգտագործելով արդիական տեխնոլոգիական լուծումները՝ 8k.am-ը ներդրել է հաշվելիության ծառայություն։ Այն թույլ է տալիս, հաշվարկել կոնկրետ վահանակների դիտելիությունը։ Արդյունքում գովազդատուները կարող են իրական ժամանակում կատարվող մոնիթորինգի շնորհիվ իմանալ, թե որքան է վահանակի տարածքում մարդկային և տրանսպորտային հոսքերի հստակ քանակը։
Շարունակեք ծանոթանալ արտաքին գովազդի վերաբերյալ միֆերին այստեղ։