Արտաքին գովազդի հնարավորությունները սթարթափերի համար

Սթարթափի համար, որի գործունեության մասին քչերը գիտեն, արտաքին գովազդը լավ միջոց է մեծ թվով մարդկանց հասնելու համար: Գաղտնիք չէ, որ շատերը կարծում են, որ եթե բիզնեսն իր մասին պատմում է գովազդային վահանակի միջոցով և այսպես ասած, «կարողանում է գնել» գովազդային վահանակ, ապա այն արժանի է վստահության։ Նման համոզմունքը կապված է թերևս այն հանգամանքի հետ, որ արտաքին գովազդը հաճախ կազմում է մեծ ընկերությունների և խոշոր բիզնեսների մարքեթինգային նախընտրելի գործիքներից մեկը: Մարդիկ սովոր են տեսնել հայտնի բրենդների գովազդները դրսում տեղադրված վահանակներին։ 

Անդրադառնանք ևս մի քանի պատճառների, թե ինչպես կարող է արտաքին գովազդը սթարթափերին օգնել հասնել իրենց մարքեթինգային նպատակներին։

Հարյուր հազարավոր մարդիկ կիմանան ձեր մասին

Արտաքին գովազդը հասանելի է մեծաքանակ լսարանների՝ 24/7 ռեժիմով։ Տեղադրվելով մարդաշատ վայրերում և բանուկ փողոցներում՝ այն ապահովում է ձեր գովազդի հասանելիությունն օրական հարյուրավոր, գուցե նաև հազարավոր մարդկանց։ 

Ձեր գովազդը կնկատեն

Արտաքին գովազդի ձևաչափի շնորհիվ այն չնկատել ուղղակի հնարավոր չէ։ Մարդկանց ուշադրությունը, սակայն, գրավում է ոչ միայն գովազդի չափը, այլև պաստառի դիզայնը, գույները և իհարկե այն ուղերձը, որը փոխանցում եք լսարանին։ Սթարթափերը կարող են օգտագործել գրավիչ վիզուալներ, հակիրճ կարգախոսներ և ինտերակտիվ տարրեր՝ իրենց լսարանի վրա ազդեցություն գործելու նպատակով:

Ձեզ կհիշեն․ հաճախականության ուժը

Միշտ չէ, որ մարդիկ պատրաստ են ձեռք բերել ձեր ապրանքը կամ օգտվել ձեր մատուցած ծառայություններից։ Նախ հարկավոր է տպավորվել պոտենցիալ գնորդների մտքում։ Արտաքին գովազդները, որոնք մարդիկ տեսնում են ամեն օր, կնպաստեն, որպեսզի նրանք սկսեն ճանաչել ձեզ։ Ամեն օր մետրոյով երթևեկելիս, կանգառում սպասելիս կամ մեքենա վարելիս տեսնելով ձեր գովազդը՝ մարդիկ կսկսեն մտապահել ձեզ։

Ծախսարդյունավետ տարբերակ՝ սահմանափակ բյուջեի պարագայում

Երբ խոսքը գնում է շուկայում առանձնանալու և ուշադրություն գրավելու մասին, սկսնակ և փոքր բիզնեսներն իրենց մասին իրազեկության բարձրացման նպատակով վաղ փուլերում սովորաբար բավականին մեծ մարքեթինգային ծախսեր են անում։

Այնուամենայնիվ, սկսնակ բիզնեսները հիմնականում ունեն սահմանափակ բյուջե, մինչդեռ գրեթե բոլորի համար անծանոթ բրենդի տեսանելիության բարձրացման համար կարող է շատ գումար պահանջվել՝ հնարավորինս մեծ թվով մարդկանց հասնելու համար։  Նման պարագայում ամենածախսարդյունավետ տարբերակը արտաքին գովազդային միջոցներում ներդրումներ կատարելն է, չէ՞ որ տեղադրելով արտաքին գովազդ կարող եք համոզված լինել՝ այն տեսանելի է օրական հարյուրավոր մարդկանց համար։

Ինչպե՞ս սկսել․ 5 գործոն, որոնք պետք է հաշվի առնեն սթարթափերը՝ արտաքին գովազդ պատվիրելիս

Արտաքին գովազդ պլանավորելիս առաջին քայլով հաշվի առեք հետևյալ գործոնները․ 

  • Թիրախային լսարան։ Ո՞ւմ է ուղղված գովազդը։
  • Գտնվելու վայրը: Որտե՞ղ տեղադրել գովազդային կրիչ՝ թիրախային լսարանին հասնելու համար։
  • Բյուջե: Որքա՞ն գումար եք պատրաստ հատկացնել արտաքին գովազդին:
  • Ժամկետներ։ Ե՞րբ և որքա՞ն ժամանակով տեղադրել գովազդը:
  • Բովանդակություն: Ի՞նչ եք պատրաստվում ասել, ո՞րն է լինելու գովազդի ուղերձը, ինչպիսի՞ դիզայնով եք ներկայանալու: 

Արտաքին գովազդը նոր հնարավորություններ է բացում սթարթափերի համար՝ բրենդի վերաբերյալ իրազեկման, հաճախորդների ներգրավման և բիզնեսի աճի համար: Արտաքին գովազդն օգնում է առանձնանալ մրցակցային շուկայում՝ թիրախային լսարանի մոտ ապահովելով տպավորիչ և ազդեցիկ ներկայություն: Ընտրեք ձեր սթարթափի համար արտաքին գովազդային կրիչը և պատվիրեք այն 8k.am կայքում, որտեղ կգտնեք մանրամասն տեղեկատվություն Հանրապետության տարածքում տեղադրված հարյուրավոր կրիչների մասին։ Իսկ պատվիրելու համար անհրաժեշտ է պարզապես մեկ կոճակ սեղմել։

 

Add comment