Այսպես կոչված բացօթյա մարքեթինգը մեր օրերում ավելի լայն տարածում է գտնում՝ թույլ տալով տարբերվող և յուրօրինակ գովազդային արշավներ իրականացնել: Գովազդային վահանակներ, սքրոլեր, բրանդմաուեր, կանգառներ․ սրանք միայն մի քանիսն են արտաքին գովազդի բազմաթիվ տեսակներից։ Թվում էր, թե թվային գովազդի տարածումը կնպաստի արտաքին գովազդի ծավալների նվազմանը։ Անգամ տեխնոլոգիաների աննախադեպ զարգացումը, սակայն, չկասեցրեք արտաքին գովազդի տարածման ընթացքը։ Ի տարբերություն անընդհատ մեր էլեկտրոնային սարքավորումների էկրաններին հայտնվող և նյարդայնացնող գովազդների՝ արտաքին գովազդն անհանգստություն չի պատճառում սպառողներին։ Եվ սա վերջինիս դրական կողմերից միայն մեկն է, այլ առավելությունների ծանոթացեք մեր նախորդ բլոգներից մեկում։
Միայն արտաքին գովազդի ընտրությունն ինքնին չի ապահովում գովազդային արշավի առավելագույն արդյունավետությունը։ Այսօր կանդրադառնանք մի քանի միջոցների, որոնք հաշվի առնելով կապահովեք ձեր արտաքին գովազդի հաջողությունը։
Սահմանեք մեկ նպատակ
Արտաքին գովազդ պլանավորելիս ձևաչափի և բովանդակության մասին մտածելուց առաջ պետք է շատ հստակ սահմանեք ձեր արշավի նպատակները։ Մինչ վահանակի դատարկ կտավը բովանդակությամբ լցնելը, որոշեք, թե ինչ արդյունքների եք ուզում հասնել գովազդի միջոցով։
Արտաքին գովազդային արշավ պլանավորելիս կարևոր է ունենալ մեկ հիմնական նպատակ, որը ծառայում է որպես առանցքային կետ: Այս հստակ նպատակը կառաջնորդի ձեր ռազմավարությունը և ստեղծագործական որոշումները: Արտաքին գովազդի նպատակներից կարող են լինել․
- բրենդի ճանաչելիության բարձրացումը,
- վաճառքների խթանումը,
- ապրանքի կամ ծառայության առաջխաղացումը,
- միջոցառումների և հատուկ առաջարկների մասին իրազեկումը,
- ռեբրենդինգի մասին իրազեկումը և այլն։
Coca Cola-ի հայտնի վահանակը՝ տեղադրված Նյու Յորքում, ուներ մեկ նպատակ՝ բրենդի ճանաչելիության բարձրացում։ Պաստառին միայն լոգոտիպն է և կարգախոսը՝ գրված վառ տառերով, կարմիր ֆոնի վրա: Սա պարզ, բայց շատ արդյունավետ դիզայն է, որը դարձել է Coca-Cola-ի ներկայության և ժողովրդականության խորհրդանիշն ամբողջ աշխարհում:
Ձգտեք պարզության
Ձեր գովազդային վահանակն ունի ընդամենը մի քանի վայրկյան ժամանակ՝ հետիոտների և վարորդների ուշադրությունը գրավելու համար: Պահպանեք ձեր գովազդային վահանակի դիզայնը պարզ և ըմբռնելի՝ առավելագույն ազդեցություն գործելու համար: Խուսափեք փոքր տառատեսակներ օգտագործելուց և փոխարենը օգտագործեք մեծերը՝ կոնտրաստային ֆոնի վրա։ Առավել մանրամասն արտաքին գովազդի դիզայնի մասին կարդացեք այստեղ։
Արտաքին գովազդի պարզության մասին խոսելիս հնարավոր չէ չհիշել McDonald’s-ի վահանակները՝ պարզության և ստեղծարար մտքի յուրօրինակ համադրություն, որոնք միշտ ծառայում են իրենց նպատակին։
Ուշադրություն դարձրեք ընթեռնելիությանը
Արտաքին գովազդի ընթեռնելիությամբ է պայմանավորված, թե արդյոք ձեր գովազդային ուղերձը կհասնի լսարանին, թե ոչ։ Դուք կարող եք ընդգծել ձեր հաղորդագրության կոնկրետ տարրերը, որոնք անմիջապես կառանձնանան և կգրավեն դիտողների ուշադրությունը։ Որքան ավելի շատ հակադրություն օգտագործեք ձեր տեքստի, տարրերի և ֆոնի միջև, այնքան ավելի հեշտ կլինի նկատել գովազդը:
Մտածեք, թե ինչն եք ցանկանում ընդգծել և ինչի վրա եք ուզում առաջին հերթին հրավիրել դիտողի ուշադրությունը։ Գունային դասական հակադրության միջոցով աչքի են ընկնում Prada-ի վահանակները։
Դե ինչ, ձեր հաջորդ արտաքին գովազդային արշավն, անշուշտ, ավելի արդյունավետ է լինելու, քանի որ այս անգամ հաշվի կառնեք վերոնշյալ խորհուրդները։ Սակայն մինչ գովազդի բովանդակության և ձևաչափի մասին մտածելը, փնտրեք 8k.am-ում առկա հարյուրավոր կրիչներից ձեր գովազդի համար ամենահարմար տարբերակը և պատվիրեք այն մի քանի վայրկյանում։