Ժամանակները փոխվում են, և տնից դուրս գովազդը (Out-Of-Home, OOH) ևս ենթարկվում է փոփոխությունների։ Արտաքին գովազդի վերաբերյալ կարծրատիպային պատկերացումները, սակայն, շարունակում են մնալ։ Երբեմն դրանք հիմնվում են անցյալի փորձի վրա, մինչդեռ ժամանակակից արտաքին գովազդի առավելությունները վաղուց հերքել են նման պատկերացումները և տեղ չեն թողնում տարակուսանքների համար։
Մեր նախորդ բլոգում անդրադարձել էինք արտաքին գովազդի վերաբերյալ մի շարք թյուր պատկերացումների, որոնց մյուս մասը կներկայացնենք այսօր։
Մեկ անգամ վահանակը դնելով՝ կարելի է մոռանալ դրա մասին
Եթե կարծում եք, որ կարող եք տեղադրել գովազդային վահանակ և պարզապես սպասել արդյունքի՝ չմտածելով պաստառը վերանայելու, դիզայնը կամ գովազդային ուղերձը փոփոխելու մասին, ապա ժամանակն է վերանայել ձեր մոտեցումը։ Ամիսներ շարունակ տեսնելով նույն կրիչը և նույն բովանդակությունը՝ մարդիկ որոշ ժամանակ անց ձեր արտաքին գովազդը պարզապես այլևս չեն նկատի։ Արտաքին գովազդի ընձեռած հնարավորություններն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով հարմարեցնեք ձեր մարքեթինգային ռազմավարությունը՝ ներառելով կանոնավոր փոփոխություններ։ Ձեր գովազդը թարմացնելու միջոցով պահպանեք դրա արդիականությունը և շարունակեք գրավել մարդկանց ուշադրությունը:
Նույն հաղորդագրություններն ու գովազդային վահանակի տեղադրման վայրն անփոփոխ պահելու փոխարեն պարբերաբար վերանայեք ձեր ստեղծագործական ջանքերը և վերլուծեք գովազդի արդյունավետությունը։ Ձեր գովազդային վահանակների տեղադրումը պլանավորելիս և կառավարելիս ցուցաբերեք ակտիվ և տվյալների վրա հիմնված մոտեցում՝ հարկ եղած դեպքում փոփոխություններ մտցնելով գովազդային արշավում։
Արտաքին գովազդ պատվիրելը ժամանակատար է
Ծախսե՞լ երկար ժամանակ և ջանքեր՝ արտաքին գովազդ պատվիրելու համար։ Շատերը կհրաժարվեն այս մտքից՝ հաշվի առնելով գովազդի պատվիրման երկարատև և բարդ գործընթացը։ Իսկապես, արտաքին գովազդի ծառայություններ մատուցող ընկերություններ փնտրելը, նրանց հետ կապ հաստատելը, ստացվող առաջարկները դիտարկելը, գովազդի տեղադրման վայրը զննելը և այլ անհրաժեշտ գործողությունները հաճախ պահանջում են օրեր, անգամ շաբաթներ։
Այս խնդիրը, սակայն, արդիական էր մինչ այն պահը, երբ 8k.am հարթակն առաջարկեց լուծում՝ գովազդի պատվիրման արագ և արդյունավետ գործընթաց, որը հնարավոր է իրականացնել հաշված րոպեների ընթացքում։ Կայքը համախմբում է հարյուրավոր գովազդային կրիչներ՝ մեկ հարթակում։ Ընտրեք գովազդային կրիչը և իմացեք մանրամասն տեղեկատվություն վերջինիս չափերի, արժեքի, գտնվելու վայրի և այլ առանձնահատկությունների մասին։ Կայքում առկա լուսանկարները թույլ կտան պատկերացում կազմել կրիչի տեղադրման վայրի մասին՝ առանց ստիպված լինելու տեղանք այցելել։
Ընտրելով ձեր նախընտրած գովազդը՝ պատվիրեք այն առցանց և մի քանի ժամում կստանաք պատասխան՝ գովազդային ընկերության կողմից։
Արտաքին գովազդն արդյունավետ չէ թվային դարաշրջանում
Թվային գովազդի տարածման ֆոնին արտաքին գովազդը շարունակում է մեծ ազդեցություն ունենալ՝ իր վիզուալ գրավչության, հակիրճ ուղերձների շնորհիվ արագ տպավորվելու և հիշվելու, տևական ներկայության և այլ եզակի հատկանիշների շնորհիվ:
Արտաքին և թվային գովազդները փոխլրացնում են միմյանց՝ գովազդային արշավների առավելագույն արդյունավետության ապահովման նպատակով։ Արտաքին գովազդը կարող է ուղղորդել պոտենցիալ հաճախորդներին դեպի բիզնեսի թվային հարթակներ։ Իրական աշխարհում տեղադրված գովազդը համալրում է ձեր գովազդային ջանքերը թվային հարթակներում՝ դառնալով ֆիզիկական միջավայրում ձեր բրենդի «ձայնը», որը «լսելի» է մեծ թվով լսարանների համար։
Արտաքին գովազդը միայն մեծ բիզնեսների համար է
Որոշ փոքր և միջին ձեռնարկություններ անտեսում են արտաքին գովազդի առավելությունները՝ կարծելով, որ գովազդի այս տեսակը նախատեսված է միայն խոշոր ընկերությունների համար:
Արտաքին գովազդը նաև արժեքավոր է փոքր և միջին բիզնեսների համար՝ ֆիզիկական տեղակայման տեսանկյունից։ Պատճառն այն է, որ շատ հաճախ նման բիզնեսի հաճախորդները մոտակայքում ապրող կամ աշխատող անձինք են, իսկ արտաքին գովազդը հնարավորություն է տալիս տեղադրել գովազդը բիզնեսի գտնվելու վայրի մոտակայքում։ Օրինակ, եթե խոսքը արագ սննդի կետի մասին, է ապա մարդիկ սովորաբար այցելում են այն կետերը, որոնք գտնվում են իրենց տանը կամ աշխատավայրին մոտ։
Այսպիսով, արտաքին գովազդի վերաբերյալ ամենատարածված թյուր կարծիքների հերքումը և փաստերով հիմնավորումը համակողմանի պատկերացում են տալիս արտաքին գովազդի իրական հնարավորությունների մասին։ Ձեր գովազդային արշավները պլանավորելիս խուսափեք կարծրատիպային և սխալ մոտեցումներից և դիտարկեք գովազդային ռազմավարության մեջ արտաքին գովազդի լայն հնարավորությունները կիրառելու տարբերակները։