Թիրախավորումն արտաքին գովազդում․ ինչո՞ւ է կարևոր լսարանին ճանաչելը

 

Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեք հաջողությամբ ձեր բիզնեսը զարգացնելու և նոր շուկաներ գրավելու համար։ Իհարկե նախ և առաջ պետք է մտածեք բարձրորակ ապրանքներ առաջարկելու և ծառայություններ մատուցելու մասին։ Սակայն պետք չէ մոռանալ ևս մեկ կարևոր գործողություն՝ ապահովել, որ թիրախային լսարանը տեղյակ լինի ձեր առաջարկի մասին: Գուցե ցանկանում եք նոր հաճախորդներ ձեռք բերել կամ ոլորտում ձեր բրենդը որպես լավագույններից մեկը ներկայացնել։ Նպատակները բազմաթիվ են, երբ խոսքը գնում է հասարակությանը ձեր բիզնեսին ծանոթացնելու մասին, իսկ դա անելու լավագույն միջոցը մեկն է՝ գովազդը։ 

 

Հաջող մարքեթինգային արշավի հիմքում բիզնեսների կողմից իրենց թիրախային լսարանին ճանաչելն է։ Ինչո՞ւ է հարկավոր բացահայտել թիրախային լսարանը։  Պատճառը շատ պարզ է․ դուք չեք կարող հասնել միանգամից բոլորին։ Գովազդային արշավները, որոնք ուղղված չեն կոնկրետ լսարանի, արձագանք չեն գտնում։ Հետևաբար, գովազդային արշավ պլանավորելիս առաջին քայլերից մեկը լսարանը հստակ սահմանելն է։ 

Ձեր թիրախային լսարանին կարող եք հասնել արտաքին գովազդի միջոցով՝ օգտվելով գովազդային վահանակներից, տրանսպորտային կանգառներում, տանիքներին տեղադրվող կամ այլ գովազդային կրիչներից։ Արտաքին գովազդի պարագայում հնարավորություն ունեք տվյալների վրա հիմնված որոշում կայացնել՝ ձեր թիրախային լսարանին որոնելու և վերջինիս համար ամենահարմար վայրերում գովազդային արշավ իրականացնելու հարցում։ 

 

Որտե՞ղ փնտրել թիրախային լսարանին

Ճանաչելով ձեր թիրախային լսարանին` կկողմնորոշվեք, թե որտեղ է հարկավոր տեղադրել արտաքին գովազդը։ Արտաքին գովազդային կրիչները գտնվում են քաղաքների տարբեր հատվածներում։ Միշտ չէ, որ մեքենաների առատ հոսքով աչքի ընկնող քաղաքի կենտրոնական հատվածը լավագույնն է ձեր բ��զնեսի համար։ Մտածեք, թե ձեր թիրախային լսարանը կազմող մարդիկ որ տարածքներում են ապրում և աշխատում։ Ընտրեք այնպիսի գովազդային վահանակ, որը գտնվում է այն վայրերում, ուր ձեր լսարանը շատ է հաճախում, որտեղ գնումներ է կատարում կամ պարզապես զբոսնում, որպեսզի նրանք բազմիցս կարողանան տեսնել ձեր գովազդը։

 

Ձեր բիզնեսի գտնվելու վայրում կամ մոտակայքում տեղակայված, լավ նախագծված գովազդային վահանակը կարող է խթանել վաճառքները՝ ուղղորդելով մարդկանց դեպի ձեզ։ Նման վահանակը շատ հարմար է գործողության կոչ անելու բովանդակությամբ գովազդի համար։ 

Հստակ թիրախավորման փայլուն օրինակներ են Starbucks-ի վահանակները՝ ուսումնական հաստատությունների մոտակայքում։ Ի՞նչ է հարկավոր դասերի ավարտին հոգնած ուսանողին, եթե ոչ մեկ բաժակ թարմացնող սուրճը՝ մանավանդ, եթե այն նաև ուսանողների համար հատուկ զեղչով է վաճառվում։

Թիրախային լսարանի հստակ ընտրությամբ գովազդներով աչքի է ընկնում նաև McDonald's-ը։ Թիրախավորելով աշխատող կամ սովորող անձանց, ովքեր արագ ուտելու տարբերակներ են փնտրում, McDonald's-ը գովազդները տեղադրում է կանգառներում և այլ մարդաշատ վայրերում՝ ուղղորդող նշանի միջոցով «հրավիրելով» նրանց դեպի իր դռները։

Երբ արդեն իսկ սահմանել եք ձեր թիրախային լսարանը, պարզել, թե որտեղ կարող եք հաճախ հանդիպել նրանց, ժամանակն է ընտրել և պատվիրել արտաքին գովազդային կրիչ։ Այցելեք 8k.am կայք, որտեղ կգտնեք հարյուրավոր գովազդային կրիչներ։ Որոնեք ձեր նախընտրած հասցեում գտնվող վահանակները և տեղում ծանոթացեք վահանակի վերաբերյալ բոլոր մանրամասներին, որից հետո մնում է պարզապես մեկ քլիքով պատվիրել ձեր նախընտրած կրիչը։

 

Հիշեք` սահմանել թիրախային լսարան բնավ չի նշանակում բացառել այն մարդկանց, ովքեր չեն համապատասխանում ձեր թիրախային լսարանի չափանիշներին․ աչքի ընկնող արտաքին գովազդը գրավում է նաև նրանց ուշադրությունը, ովքեր ձեր թիրախային լսարանի մեջ ընդգրկված չեն։ Թիրախային լսարանի սահմանումը, սակայն, ապահովում է, որ դուք կենտրոնացնեք ձեր ջանքերը, ֆինանսական և ժամանակային ռեսուրսները ձեր գովազդը հիմնականում այն մարդկանց հասցնելու վրա, ովքեր, ամենայն հավանականությամբ, կհետաքրքրվեն ձեր առաջարկով և իհարկե գնումներ կկատարեն: 

 

Add comment