Տարբեր ուսումնասիրությունների տվյալները վկայում են, որ արևոտ օրերը բարձրացնում են մարդկանց տրամադրությունը, ինչով պայմանավորված վերջիններս հակված են ավելի շատ ծախսեր կատարել, քանի որ ենթագիտակցորեն ձգտում են պահպանել իրենց դրական տրամադրությունը: Այս հանգամանքը խելամտորեն օգտագործելը կարող է շահավետ լինել բիզնեսների համար։
Նպատակային մարքեթինգային գործողությունները կօգնեն բարձրացնել բրենդի տեսանելիությունը և խթանել վաճառքները։ Այս գործում լսարանի ավելացող քանակի և մարդկանց կողմից դրսում ավելի շատ ժամանակ անցկացնելու շնորհիվ ամառային ջերմ օրերին արտաքին գովազդը կարող է ավելի արդյունավետ լինել, քան մարքեթինգային այլ արշավները։
Եթե լավ եղանակին ավելանում են նաև տոներ, հատուկ իրադարձություններ, փառատոններ, բացօթյա միջոցառումներ, ապա հետաքրքիր արտաքին գովազդային արշավ իրականացնելու մասին մտածելու առիթը կրկնապատկվում է։
Ինչո՞ւ արտաքին գովազդ և ինչո՞ւ ամռանը
Արտաքին գովազդի համար լավագույն ժամանակը ամառն է։ Ամռանը թե՛ մարդկային և թե՛ տրանսպորտային հոսքերն առավել ակտիվ են։ Տարվա այս եղանակին հիմնական լսարանին ավելանում են նաև զբոսաշրջիկները։
Ամռանը պոտենցիալ հաճախորդներն ավելի շատ ժամանակ և հնարավորություն ունեն դիտելու ձեր արտաքին գովազդը, ինչն էլ մեծացնում է գովազդի ուղերձը հիշելու հնարավորությունները: Կախված ձեր թիրախային լսարանի ժողովրդագրական տվյալներից՝ ամռանը արտաքին գովազդ տեղադրելը կարող է լրացուցիչ հնարավորություններ ընձեռել։ Օրինակ, եթե ձեր հիմնական լսարանն ուսանողները և աշակերտներն են, ապա նկատի ունեցեք, որ ամռանը՝ արձակուրդներով պայմանավորված, նրանք ավելի շատ ժամանակ են ծախսում դրսում և ժամանցի վայրերում։ Սա կօգնի հնարավորինս նպատակահարմար վայր ընտրել ձեր գովազդի համար։
Դուրս բերեք ձեր բրենդը և բաց մի թողեք արտաքին գովազդային արշավի միջոցով մեծաքանակ լսարաններին ներկայանալու հնարավորությունը։ Վերանայեք ձեր մարքեթինգային ռազմավարությունը և միջոցներ հատկացրեք ստեղծարար, հետաքրքիր դիզայնով և տպավորիչ ուղերձով աչքի ընկնող պաստառներ՝ հնարավորինս լավագույն արտաքին գովազդային արշավն իրականացնելու համար։
Արտաքին գովազդ ամռանը` առավելագույն արդյունավետությամբ
Ներկայացնում ենք մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ամռանն արդյունավետ արտաքին գովազդային արշավներ իրականացնել՝ ապահովելով ինչպես ձեր բրենդի տեսանելիության բարձրացումն, այնպես էլ խթանելով վաճառքները։
Պարզեք՝ ո՞ւր է գնում ձեր թիրախային լսարանն ամռանը
Թիրախային լսարանի ամառային սովորությունները հասկանալը կարևոր է հաջող արտաքին գովազդի համար: Ուսումնասիրեք հայտնի տեսարժան վայրերի ուղղությունները, բացօթյա միջոցառումներ հյուրընկալող վայրերը, որտեղ ձեր թիրախային լսարանը հավանաբար ներկա կլինի: Դրանք կարող են լինել զբոսայգիներ, սպորտային միջոցառումների կամ հանգստի վայրեր: Ռազմավարական կերպով տեղադրելով ձեր գովազդը այս վայրերում, դուք կարող եք արդյունավետորեն գրավել թիրախային լսարանի ուշադրությունը:
Ընտրեք նպատակահարմար գովազդային կրիչ
Իմանալով, թե ամռանը որտեղ է ձեր լսարանը՝ պետք է որոշեք, թե ինչպես ներկայացնել գովազդը, որ այն հնարավորինս նկատելի և տպավորիչ լինի։
Վահանակներն արտաքին գովազդի ամենահայտնի տեսակներից են, որոնց շնորհիվ ձեր գովազդը կհասնի մեծ լսարանների: Վահանակների տեղադրման վայրը որոշելիս հաշվի առեք, թե ձեր լսարանն ամռանը ինչպիսի ուղղություններով է երթևեկում, ինչ տեսարժան վայրեր կամ հանգստի գոտիներ է այցելում։
Մայթերին տեղադրված սքրոլերները և վահանակները ևս աչքի են ընկնում արդյունավետությամբ հատկապես ամռանը, քանզի մարդիկ ավելի շատ ժամանակ են անցկացնում դրսում՝ այցելելով տարբեր վայրեր կամ պարզապես ընկերների հետ զբոսնելով։
Ներկայացրեք սեզոնային առաջարկներ
Արտաքին գովազդի միջոցով առաջարկեք ամառային զեղչեր կամ սահմանափակ ժամանակահատվածի շրջանակներում գործող հատուկ առաջարկներ։ Ներկայացրեք ձեր այն ապրանքները և ծառայությունները, որոնք առնչություն ունեն ամառային թեմաների հետ։ Օրինակ, շոգ և արևոտ օրերին զովացուցիչ ըմպելիքների կամ ամառային հագուստի գովազդն այն է, ինչի կարիքը լսարանն ունի այդ պահին:
Ուշադրություն դարձրեք ամառային միջոցառումներին և փառատոններին
Ուսումնասիրեք համայնքում ամռան ընթացքում իրականացվող միջոցառումները, համերգները և փառատոնները։ Տեղադրեք ձեր արտաքին գովազդն այդ միջոցառումների իրականացման վայրին մոտ՝ մասնակիցների ուշադրությունը գրավելու համար:
Հաշվի առեք երթևեկության առանձնահատկությունները
Ինչպիսի՞ փոփոխությունների է ենթարկվում երթևեկությունը ամռանը ձեր թիրախային համայնքում, ինչպիսի՞ն է խցանումների մակարդակը՝ հատկապես հայտնի զբոսաշրջային կամ հանգստի վայրերում: Որոշեք արտաքին գովազդի վահանակի տեղադրման վայրը՝ հաշվի առնելով երթևեկության պիկ ժամերը՝ առավելագույն տեսանելիություն ապահովելու նպատակով։
Հետաքրքիր բովանդակությունը և ամռան ազդեցությունը եզակի հնարավորություն են ստեղծում ձեր բիզնեսի համար։ Օգտագործելով տարվա այս եղանակի ընձեռած հնարավորությունները՝ իրականացրեք ձեր բրենդի տեսանելիության բարձրացմանը և վաճառքների խթանմանն ուղղված արտաքին գովազդային արշավներ։ Իսկ վահանակների ընտրության հարցում կօգնի 8k.am-ը։ Այցելեք կայքէջ և պատվիրեք ձեր գովազդի համար վահանակ։ Ընտրեք հարյուրավոր վահանակներից ձեր նախընտրածը։