Արտաքին և ներքին գովազդ․ ո՞րն ընտրել

Տնից դուրս գովազդ (Out-Of-Home, OOH)․ այսպիսի եզրույթով են հայտնի արտաքին և ներքին գովազդները միջազգային տերմինաբանության մեջ։ Նման անվանումը պայմանավորված է նրանով, որ գովազդի այս տեսակը նախատեսված է այն սպառողներին համար, ովքեր գտնվում են իրենց տներից դուրս: OOH գովազդն արդյունավետ է այն բիզնեսների համար, որոնք ձգտում են հասնել լայն լսարանների: 

Թե՛ արտաքին և թե՛ ներքին գովազդներն ունեն իրենց առավելությունները, և գովազդային միջոցի ընտրության հարցում չսխալվելու համար բիզնեսները պետք է հասկանան յուրաքանչյուրի առանձնահատկությունները։

Որո՞նք են ներքին և արտաքին գովազդի տարբերությունները, ինչպիսի՞ հնարավորություններ են դրանք ընձեռում և ինչպե՞ս կողմնորոշվել՝ ո՞ր տեսակն է նպատակահարմար տարբեր բիզնեսների համար։ Այս հարցերին կանդրադառնանք մեր այսօրվա բլոգում։

 

Ի՞նչ է արտաքին գովազդը

Արտաքին գովազդը ներառում է գովազդային վահանակները, կանգառներում փակցված պաստառները, նեոնային ցուցանակները, լուսադիոդային էկրանները և այլն։ Արտաքին գովազդը կարող է տեղադրվել այն բոլոր վայրերում, որտեղ թույլատրվում է երկրի ներպետական օրենսդրական ակտերով։ 

Գովազդի այս մեթոդը հայտնի է եղել տասնամյակներ շարունակ։ Այն չի կորցնում իր արդիականությունը նույնիսկ թվային գովազդների ներկա զարգացման համատեքստում։ 

 

Ի՞նչ է ներքին գովազդը

Ներքին են համարվում հասարակական նշանակություն ունեցող կառույցների ներսում տեղադրվող գովազդները, օրինակ առևտրի կենտրոններում, օդանավակայաններում, կայարաններում, կինոթատրոններում և այլն: Ներքին գովազդի նպատակն է գրավել սպառողների ուշադրությունը, երբ նրանք զբաղվում են հանգստի, զվարճանքի կամ առևտրային գործունեությամբ: Ներքին գովազդը կարող է ունենալ տարբեր ձևաչափեր, այդ թվում՝ պաստառներ, թվային էկրաններ, կրպակներ և այլն: 



Ինչպե՞ս տեղադրել արտաքին և ներքին գովազդ

Եթե ձեր մարքեթինգային արշավում որոշել եք օգտագործել արտաքին և ներքին գովազդի հնարավորությունները, ապա առաջնային գործոններից մեկը, որը պետք է կարևորեք, որոշելն է, թե ինչպես արդյունավետ կերպով տեղադրել ձեր գովազդը։

Ներկայացնում ենք մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն կողմնորոշվել այդ հարցում։ 

  • Բացահայտեք գովազդային արշավի թիրախային լսարանը և որոշեք, թե որն է նրանց հասնելու լավագույն վայրը:
  • Հիմնվելով թիրախային լսարանի և նրա գտնվելու վայրի մասին տեղեկատվության վրա՝ ընտրեք արտաքին գովազդի համապատասխան տեսակը։
  • Հաշվի առեք գովազդի չափն ու դիզայնը՝ այն վիզուալ կերպով հնարավորինս գրավիչ և տպավորիչ դարձնելու նպատակով:
  • Ընտրություն կատարեք 8k.am-ում առկա հարյուրավոր գովազդային կրիչների միջև և պատվիրեք ձեր նախընտրածը՝ վայրկյանների ընթացքում։

Արտաքին և ներքին գովազդային արշավների կառավարումը կարող է բարդ և ժամանակատար լինել, սակայն մեր հարթակում հնարավորություն ունեք աշխատելու այնպիսի գովազդային ընկերությունների հետ, որոնք ունեն երկարամյա հաջող փորձ ոլորտում և կապահովեն ձեր գովազդային արշավի արդյունավետությունը։

 

Արտաքի՞ն, թե՞ ներքին գովազդ․ ո՞րն ընտրել

Գովազդի ճիշտ տեսակ ընտրելը կախված է ձեր գովազդային արշավի նպատակներից և թիրախային լսարանից: 

Եթե ցանկանում եք հասնել ավելի լայն լսարանների և բարձրացնել բրենդի տեսանելիությունը, ապա արտաքին գովազդը լավագույն տարբերակն է: Այն տեսանելի է մեծ թվով մարդկանց համար օրվա բոլոր ժամերին և կարող է շատ արդյունավետ լինել բրենդի հաստատուն ներկայություն ապահովելու գործում։ Արտաքին գովազդի պարագայում հաշվի առեք, որ լսարանի ուշադրության համար մրցակցությունը մեծ է․ այն ներառում է այլ բրենդների գովազդային կրիչները, ինչպես նաև, այսպես կոչված, վիզուալ խառնաշփոթը, որը բնորոշ է բացօթյա միջավայրին, օրինակ, շենքերի, մեքենաների, փողոցների ցուցանակների և այլ օբյեկտների առկայությունը։

Այնուամենայնիվ, արտաքին գովազդը կարող է ծախսարդյունավետ չլինել բոլոր տեսակի ապրանքների կամ ծառայությունների համար։ Այս պարագայում դիտարկեք ներքին գովազդի հնարավորությունները։

Ներքին գովազդը կարող է ավելի արդյունավետ լինել կոնկրետ լսարանին հասնելու համար: Այն կարող է տեղադրվել այնպիսի վայրերում, որտեղ ավելի հավանական է, որ գտնվի ձեր թիրախային լսարանը, օրինակ, առևտրի կենտրոններում, մետրոներում և օդանավակայաններում: Ներքին գովազդի թիրախում այն մարդիկ են, ովքեր նվազագույնը մի քանի րոպե գտնվելու են այն տարածքում, որտեղ տեղադրված է գովազդը։ 

Այժմ, իմանալով արտաքին և ներքին գովազդների առանձնահատկությունները, կարող եք ընտրել ձեր գովազդային արշավի համար ամենաարդյունավետ տարբերակը։ Հիշեք՝ արտաքին և ներքին գովազդի միջև ընտրություն կատարելու հարցում վճռական դեր ունեն կոնկրետ գովազդային արշավի նպատակները, գովազդի համար հատկացվող բյուջեն և թիրախային լսարանը: Հետևաբար, մինչ որոշում կայացնելը համակողմանիորեն դիտարկեք այս բոլոր գործոնները։

Add comment