Արտաքին գովազդի հնարավորությունները` բրենդի ճանաչելիության բարձրացման միջոց

Թողարկում եք նոր ապրա՞նք կամ սկսում եք մատուցել նոր ծառայություննե՞ր, իրականացրել եք ռեբրենդինգ և ցանկանում եք, որպեսզի մարդիկ ձեզ նորովի՞ ճանաչեն, միգուցե որոշել եք հիշեցնե՞լ ձեր բրենդի մասին և հաստատուն կերպով տպավորվել լսարանի հիշողության մեջ կամ պարզապես նախատեսում եք նոր լսարաննե՞ր գրավել և խթանել վաճառքնե՞րը։ Եթե այս հարցերից գոնե մեկի պատասխանը դրական է, ապա դիտարկեք այն հնարավորությունները, որոնք տալիս է արտաքին գովազդը՝ բրենդի ճանաչելիության խթանման գործում։

Անդրադառնանք արտաքին գովազդի այն առանձնահատկություններին, որոնց շնորհիվ կարող եք արդյունավետորեն խթանել ձեր բրենդի տեսանելիությունը։

 

Տպավորիչ վիզուալ հաղորդակցություն

Վիզուալ հաղորդակցությունն արտաքին գովազդի հիմնական առանձնահատկություններից մեկն է և ամենաարդյունավետը՝ բրենդի ճանաչելիությունը բարձրացնելու տեսանկյունից:

Ձեր գովազդի համար օգտագործեք գրավիչ դիզայն, հակիրճ և բովանդակալից կարգախոսներ, ինչը թույլ կտա միանգամից գրավել մարդկանց ուշադրությունը և թողնել մնայուն տպավորություն: Որոշ ժամանակ անց մարդկանց մտքում գույները և կարգախոսը կնույնականացվեն ձեր բրենդի հետ։

 

Հաճախականություն

Մեկ անգամ բրենդի մասին տեղեկություն ստանալով՝ մարդիկ շատ արագ այն կմոռանան։ Արտաքին գովազդի վահանակը, օրեր շարունակ գտնվելով նույն վայրում, հնարավորություն է տալիս մարդկանց մի քանի անգամ տեսնել այն։ Կրկնվող տպավորությունների արդյունքում մարդիկ կհիշեն ձեր բրենդը։

Նշենք, որ արտաքին գովազդի պատվիրման 8k.am կայքում հնարավորություն ունեք ընտրել, թե քանի օր եք ցանկանում, որպեսզի ձեր գովազդը ցուցադրվի։ Միաժամանակ, ընտրելով օրերը, կարող եք տեսնել, թե որքան կարժենա գովազդի ցուցադրումը կոնկրետ ժամանակահատվածի համար։ Սովորաբար առավելագույն արդյունավետության ապահովման նպատակով խորհուրդ է տրվում վահանակ պատվիրել նվազագույնը 1 ամսով։ Այնուամենայնիվ, ձեր գովազդի տևողությունը որոշում եք ինքներդ՝ հաշվի առնելով ձ��ր բիզնեսի և գովազդային արշավի նպատակները։

 

Տեղանքի ընտրություն

Տեղադրելով գովազդային վահանակներն այնպիսի մարդաշատ վայրերում, ինչպիսիք են բանուկ փողոցները, առևտրի կենտրոնները և տրանսպորտային հանգույցները, ապահովում եք ձեր գովազդի հասանելիությունը մեծ և բազմազան լսարանների:

Եթե պատրաստվում եք ընդլայնել բրենդի աշխարհագրությունը, ապա կարող եք գովազդ տեղադրել թիրախային քաղաքներում և համայնքներում։ Այն կապահովի ձեր բրենդի ազդեցիկ և տպավորիչ մուտքը նոր շուկա։

 

Լայն հասանելիություն և լսարանի թիրախավորում

Արտաքին գովազդն ունի կարճ ժամանակում լայն լսարանների հասնելու եզակի հնարավորություն: Ձեր բրենդը կգտնի իր լսարանին՝ անկախ նրանից, թե վերջինիս մեծ մասը երթևեկող անձինք են, հետիոտներ, թե կանգառներում սպասողներ։

 

Ազդեցիկություն

Արտաքին գովազդը չի սահմանափակվում ավանդական ստատիկ գովազդային վահանակներով: Թվային էկրանները, լուսադիոդային կամ LED էկրանները և սքրոլերներն օգնում են դինամիկ և գրավիչ բովանդակություն ստեղծել՝ բարձրացնելով բրենդի տեսանելիությունը:

 

Թվային հարթակների ինտեգրման հնարավորություն

Արտաքին գովազդը կարող է մարդկանց ուղղորդել դեպի ձեր բրենդի թվային ռեսուրսներ՝ ապահովելով ակտիվության աճ նաև թվային հարթակներում։

Ինչպես նշեցինք, տեքստային բովանդակությունն արտաքին գովազդի պարագայում պետք է լինի հակիրճ։ Հետաքրքրվելով ձեր բրենդով՝ մարդիկ կցանկանան լրացուցիչ տեղեկատվություն ստանալ։ Այս հարցում նրանց օգնելու նպատակով գովազդային պաստառում ներառեք որոշակի «բանալիներ», որոնք հետաքրքրվողներին կհուշեն, թե որտեղ փնտրել ձեր մասին մանրամասն տեղեկատվություն։ Օգտագործեք QR կոդեր, նշեք ձեր կոնտակտային տվյալները և վեբկայքի հասցեն։ Հայտնի սոցցանցերի տարբերանշանների առկայությունը կհուշի, թե սոցցանցերի ակտիվ օգտատերերը որտեղ կարող են փնտրել ձեր բրենդը։ Կրկնակի ստուգեք, որպեսզի կոնտակտային տվյալները պաստառի վրա լինեն ճիշտ գրված և բավարար տեսանելի՝ մարդկանց կողմից նկատվելու համար։

Բրենդի ճանաչելիության մասշտաբներից է կախված բիզնեսի ընդհանուր հաջողությունը, և այս գործում ճիշտ ընտրված արտաքին գովազդը կարող է ձեր լավագույն գործընկերը դառնալ։

 

Add comment