Մինչ մարքեթինգի մասնագետները համեմատում են արտաքին և թվային գովազդները՝ նախապատվություն տալով որևէ մեկին, փորձը ցույց է տալիս, որ արդյունավետ գովազդային արշավներում հաճախ օգտագործվում է գովազդի վերոնշյալ երկու տեսակների համադրումը։
8k.am-ի հարթակում արդեն իսկ անդրադարձել ենք արտաքին և թվային գովազդների առանձնահատկություններին, իսկ այսօր կպարզենք, թե ի՞նչ հնարավորություններ է տալիս այս երկու տեսակի գովազդային միջոցների համադրումը` մարքեթինգային նպատակներին հնարավորինս արդյունավետորեն հասնելու և գովազդային արշավի հաջողությունն ապահովելու գործում։
Ապահովելով գովազդային արշավի ճկունությունը
Արտաքին գովազդը ֆիզիկական առումով գտնվում է ստատիկ՝ կայուն վիճակում, այսինքն՝ ձեր ընտրած վահանակն օրեր շարունակ մնում է նույն տեղում՝ ապահովելով տեսանելիություն` երթևեկող անձանց և հետիոտների շրջանում։ Սա ապահովում է արտաքին գովազդի շարունակական ազդեցությունը, որի շնորհիվ գովազդը նկատվում է մարդկանց կողմից և տպավորվում նրանց հիշողության մեջ։
Գովազդային արշավի շրջանակներում ներգրավելով ձեր բիզնեսի առցանց հարթակները՝ կարող եք արտաքին գովազդի ֆիզիկական կայուն վիճակին հաղորդել ճկունություն՝ այն տարածելով նաև առցանց օգտատերերի շրջանում։ Պատկերացրեք՝ պոտենցիալ հաճախորդը տեսնում է ձեր բրենդի վահանակը և ապա հանդիպում նույն գովազդին սոցիալական ցանցերից մեկում․ ի՞նչը կարող է ավելի տպավորիչ և հիշվող լինել։
Ինտերակտիվ գովազդ՝ սոցցանցերի ներգրավմամբ
Սոցցանցերում օգտատերերը բովանդակությամբ կիսվելու հնարավորություն ունեն․ ահա ևս մեկ առավելություն, որը կրկնապատկում է արտաքին գովազդի ներուժը։ Օգտատերերը հակված են միմյանց հետ կիսվել հետաքրքիր բովանդակությամբ՝ անկախ նրանից, թե դա օգտակար հեղինակային գրառում է, թե որևէ բրենդի զվարճալի գովազդ։
Սոցիալական ցանցերում մեկնաբանելու և կիսվելու հնարավորությունը ձեր գովազդային արշավի մի մասը դարձնելու նպատակով մտածեք, թե ինչպես կարելի է համադրել ձեր բրենդի արտաքին գովազդը սոցցանցերում ներկայության հետ։ Այդպիսով արտաքին գովազդը կապահովի հասանելիությունը մեծ թվով լսարանների, իսկ բրենդի առցանց ներկայությունը, մասնավորապես՝ ակտիվությունը սոցիալական ցանցերում, կապահովի գովազդի ինտերակտիվ բնույթը։
Մի թերագնահատեք արտաքին գովազդի վերաբերյալ իրազեկության բարձրացման հնարավորությունը սոցցանցերի միջոցով։ Մեր բլոգներից մեկում անդրադարձել էինք հայտնի բրենդների տպավորիչ արտաքին գովազդներին, որոնց մասին մարդիկ իրազեկվեցին ամբողջ աշխարհում մեծապես թվային և սոցիալական ցանցերի շնորհիվ։
Բրենդի տեսանելիության կրկնապատկում
Ի տարբերություն թվայինի՝ արտաքին գովազդն ավելի քիչ բիզնեսների կողմից է օգտագործվում։ Սա արդեն իսկ հնարավորություն է՝ ձեր արտաքին գովազդով մյուսներից առանձնանալու համար։ Եթե ձեր բրենդն ունի նաև ուժեղ առցանց ներկայություն, ապա կարող եք վիրտուալ հարթակը ևս օգտագործել՝ ամրապնդելու համար գովազդի տպավորությունը այն մարդկանց մոտ, ովքեր տեսնում են ձեր վահանակը դրսում գտնվելիս։
Գործողությունների դիմելու հավանականության աճ
Ըստ տարբեր հետազոտությունների՝ պոտենցիալ հաճախորդը առնվազն մի քանի անգամ պետք է ստանա բրենդի ուղերձը և ապա բրենդի ապրանքներից կամ ծառայությունների օգտվելու որոշում կայացնի։ Այս դեպքում ձեր արտաքին գովազդն ամեն օր տեսնող մարդկանց նաև առցանց հարթակում ձեր բրենդը ներկայացնելը կխթանի որոշումների կայացման այդ գործընթացի արագ իրականացմանը։
Գովազդ՝ բոլորի համար
Որքան էլ թվային հարթակներում գովազդները պահանջված են, այնուամենայնիվ, մի մոռացեք, որ ձեր ոչ բոլոր պոտենցիալ հաճախորդներն են սոցիալական մեդիայի ակտիվ օգտատերեր: Իսկ թվային հարթակներից այն կողմ ձեր լսարանին բացահայտելու գործում կօգնի արտաքին գովազդը։
Այսպիսով, ձեր մարքեթինգային ռազմավարության մեջ ներառեք նաև թվային և արտաքին գովազդները։ Այդ կերպ կարող եք կրկնապատկել ձեր բրենդի ազդեցությունը՝ գովազդի տարածման ուղիներից յուրաքանչյուրի ընձեռած եզակի հնարավորությունների շնորհիվ։ Իսկ արտաքին գովազդի պատվիրման հարցում ձեզ կօգնի 8k.am հարթակը, որտեղ կարող եք 900-ից ավելի գովազդային կրիչներից ընտրել և պատվիրել ձեր նախընտրածը։