Դրսում շատերի ամենասիրելի եղանակն է՝ իր հաճելի արևով, գույնզգույն տերևներով և մեղմ զեփյուռով։ Եթե դուք ունեք ձեր մեծ կամ փոքր բիզնեսը, ապա աշունը ձեզ համար ոչ միայն տարվա հաճելի եղանակներից մեկն է, այլև վաճառքների խթանմանն ու բրենդի ճանաչելիության բարձրացմանն ուղղված մարքեթինգային ռազմավարության հետաքրքիր մեթոդների կիրառման սեզոնը։
Աշունը ձեր թիրախային լսարանի հետ արտաքին գովազդի միջոցով հաղորդակցվելու բազմաթիվ հնարավորություններ է տալիս։ Ծախսարդյունավետ արտաքին գովազդը հարմար է ինչպես նոր հիմնադրված բիզնեսի մասին մեծ թվով մարդկանց պատմելու, այնպես էլ ձեր բիզնեսի կողմից արվող նոր առաջարկների մասին եզակի ոճով իրազեկելու համար։
Ինչո՞ւ ընտրել արտաքին գովազդ
Արտաքին գովազդը հարմար է որպես հաճախորդների հետ հաղորդակցվելու ձևաչափ, որը թույլ է տալիս արագ և տպավորիչ կերպով մարդկանց փոխանցել ձեր գովազդի հիմնական ուղերձը։ Արտաքին գովազդի միջոցով առնչվելով ձեր բրենդին՝ մարդիկ ձեռք են բերում դրական փորձառություն, ինչն իր հերթին նպաստում է լսարանի մոտ բիզնեսի մասին դրական պատկերացումների և ասոցիացիաների ձևավորմանը։
Հաճախ միայն պաստառը, որում ներկայացնում եք ձեր բրենդի անվանումը, տարբերանշանը, առաջարկվող ծառայությունները՝ կոնտակտային տեղեկատվության հետ միասին, բավարար են հիմնական բիզնես նպատակներին հասնելու համար։
Ինչո՞ւ աշնանը
Աշնանն արտաքին գովազդ տեղադրելը մի քանի անգամ մեծացնում է թիրախային լսարանին հասնելու հավանականությունը. չէ՞ որ ամռանը քաղաքից կամ երկրից դուրս հանգստացողներն արդեն վերադարձել են իրենց բնականոն կյանքին և այսուհետ ամեն օր աշխատանքի գնալիս անպայման կնկատեն ձեր գովազդը։
Հատկապես աշնանային հաճելի եղանակին, երբ մարդիկ ազատ ժամանակ հաճույքով զբոսնում են դրսում, մայթերին դրված սքրոլերները կարող են նրանց իրազեկել ձեր բրենդի մասին կամ ուղղորդել դեպի խանութ:
Արտաքին գովազդը լավագույն ընտրությունը կարող է լինել նաև այն դեպքում, երբ առաջարկում եք սեզոնային ապրանքներ, օրինակ, աշնանային հագուստ։ Հայտարարել եք աշնանային զեղչե՞ր, առաջարկում եք նվերնե՞ր ձեր գնորդներին, ուրեմն մտածեք արտաքին գովազդի միջոցով մարդկանց իրազեկելու մասին՝ տեղեկատվությունը արագ և արդյունավետ կերպով հասցնելով ոչ միայն ձեր թիրախային լսարանին, այլև ներգրավելով նոր հաճախորդների։
Աշնանը փորձեք ստեղծարար մոտեցումներ ցուցաբերել նաև գովազդի պաստառի դիզայնի հարցում։ Մտածեք գովազդային արշավը տարվա եղանակի հետ կապելու և համապատասխան գույներ, պատկերներ և դիզայնի այլ տարրեր օգտագործելու մասին, որոնք սեզոնին համահունչ կներկայացնենք ձեր բրենդը և առաջարկը։
Հաշվի առնելով հանգամանքը, որը աշնանը մեկնարկում է նոր ուսումնական տարին՝ բաց մի թողեք աշակերտներին և ուսանողներին ձեր գովազդը հասցնելու հնարավորությունը։ Ուսումնական հաստատությունների մոտակայքում գտնվող գովազդային կրիչները իդեալական տարբերակ են։ Այս պարագայում թե՛ լայնաֆորմատ վահանակները և թե՛ կանգառները հարմար կլինեն թիրախային գովազդի համար։
Հավելենք, որ աշունը արդյունավետ է նաև ներքին գովազդի համար։ Օրինակ, մետրոյում, առևտրի կենտրոններում և այլ փակ տարածքներում տեղադրվող գովազդները կարող են մեծ արդյունավետություն ապահովել։ Աշնանը եղանակը հետզհետե սառչում է, և մարդիկ հակված են փնտրելու փակ տարածքներ գնումների, ճաշելու և ժամանցի համար: Բացի այդ, աշնանը առևտրի կենտրոններում ևս ավելանում է մարդկանց հոսքը, ինչը մեծացնում է լայն լսարանների հասնելու հնարավորությունը։
Բացահայտելով սեզոնային գովազդի հնարավորությունները՝ բաց մի թողեք հենց այս աշնանը ձեր լսարանն ընդլայնելու և վաճառքները խթանելու հնարավորությունը։ 8k.am հարթակում առկա հարյուրավոր գովազդային կրիչներից ընտրեք ձեզ համար լավագույն տարբերակը և պատվիրեք ընդամենը մի քանի վայրկյանում։ Իսկ մեր հաշվելիության ծառայությունը, որը հստակ թվերով ցույց կտա, թե քանի մարդկանց կողմից է դիտվել ձեր վահանակը, կվկայի գովազդային արշավի հաջողության մասին։