Արդյունավետ արտաքին գովազդի 7 տեսակ, որոնք լավագույնս են աշխատում

Վիրտուալ գովազդների առատությամբ աչքի ընկնող աշխարհում մարդկանց մոտ տպավորվելու իր կարողությամբ առանձնանում է իրական աշխարհում ցուցադրվող արտաքին գովազդը։

Պարզ և տպավորիչ դիզայնով ուշադրություն գրավող բիլբորդներից մինչև դինամիկ և հետաքրքիր սքրոլերներ․ արտաքին գովազդն առաջարկում է տարբեր ձևաչափեր։ Ստեղծագործական մոտեցում ցուցաբերեք ձեր գովազդի դիզայնի և ուղերձի ձևակերպման հարցում, ընտրեք գովազդային արշավի համար ամենահարմար կրիչը, և մարդիկ այն երկար կհիշեն։

Ներկայացնում ենք արտաքին գովազդի 7 տեսակ, որոնց առանձնահատկություններին ծանոթանալով` կկարողանաք ընտրել ձեր գովազդի համար լավագույն և ամենանպատակահարմար տարբերակը 8k.am կայքում։

 

Բիլբորդ

Արտաքին գովազդի մասին խոսելիս առաջին ձևաչափը, որը պատկերացնում ենք, թերևս, բիլբորդներն են։ Թե՛ մարդաշատ քաղաքներում և թե՛ բանուկ երթևեկությամբ մայրուղիներին գտնվող բիլբորդները գրավում են բոլորիս ուշադրությունը։

Բիլբորդների համար նպատակահարմար են հակիրճ բովանդակությամբ պաստառները, որոնք ներկայացնում են տպավորիչ պատկերներ և ներառում են գովազդային արշավի կարգախոսը։

 

Տանիք

Տանիքներին տեղադրվող արտաքին գովազդը, թերևս, գովազդի ամենահավակնոտ տեսակներից մեկն է, որն առանձնահատուկ ազդեցություն է թողնում մարդկանց վրա։ Իր ձևաչափով այն կարծես վկայում է ընկերության բարձր կարգավիճակի և շուկայում ամուր դիրքավորման մասին:

Տանիքներին ամրակցված գովազդները տեսանելի են մի քանի կիլոմետրից: Նման գովազդը սովորաբար ներկայացնում է ընկերության մասին հիմնական տեղեկատվություն՝ անվանում, լոգոտիպը և այլն:



Լեդ էկրան

Վերջին տարիներին լուսադիոդային էկրանների կամ լեդ էկրանների պահանջարկն աճում է։ Դրանք վառ են և դինամիկ, ինչի շնորհիվ արդյունավետ միջոց են պոտենցիալ հաճախորդների ուշադրությունը գրավելու համար:

Նման գովազդային վահանակները զգալի առավելություններ ունեն հատկապես այն բիզնեսների համար, որոնք գործունեություն են ծավալում այնպիսի ոլորտներում, որտեղ մրցակցությունը թեժ է։ Լեդ էկրանները կօգնեն ձեր բրենդին առանձնանալ մրցակիցներից՝ տպավորիչ գովազդի միջոցով։

Իրենց լուսավորության շնորհիվ լեդ էկրաններն ունեն բարձր տեսանելիություն ց��նկացած վայրում՝ տեղադրված լինեն դրսում, թե տարբեր կառույցների ներսում, օրինակ՝ առևտրի կենտրոններում, մետրոներում և այլն։ Այս կրիչների միջոցով կարելի է ցուցադրել պատկերներ, տեքստեր և տեսանյութեր։



Կամուրջ

Քաղաքի ենթակառուցվածքներն արտաքին գովազդի նպատակով արդյունավետ օգտագործման օրինակ են կամուրջների վրա տեղադրվող գովազդները։ Գովազդի այս տարբերակը հարմար և արդյունավետ է մեծ քաղաքներում տեսանելիություն ապահովելու համար, քանի որ կամուրջները հաճախ գտնվում են մայրուղիների, լայն փողոցների կամ բանուկ տարածքների մոտ:

Եթե ձեր գովազդային արշավի թիրախում երթևեկող անձինք են, ապա գովազդի այս տեսակն այն է, ինչ հարկավոր է ձեզ:



Կանգառ

Կանգառներում տեղադրվող գովազդը թույլ է տալիս բիզնեսներին հասնել մեծ և բազմազան լսարանների՝ թիրախավորելով ուղևորներին և անցորդներին։

Այս գովազդի հիմնական առավելություններից մեկը կոնկրետ լսարաններին թիրախավորելու հնարավորությունն է: Օրինակ, ելնելով ձեր թիրախային լսարանի ժողովրդագրական պատկերից, կարող եք գովազդը տեղադրվել այն կանգառներում, որտեղ հայտնի զբոսաշրջային վայրեր կան։

Արտաքին գովազդի այս տեսակը հավասարապես արդյունավետ է թե՛ բրենդի վերաբերյալ իրազեկության բարձրացման և թե՛ վաճառքների խթանման նպատակ հետապնդող գովազդային արշավների համար։



Բրանդմաուեր

Ոչ ստանդարտ տեսքով աչքի ընկնող գովազդ, որը չնկատել ուղղակի հնարավոր չէ․ խոսքը բրանդմաուերի մասին է։ Այն լայնաֆորմատ գովազդ է, որն ամրացվում է շենքերի պատերին և կարող է ապահովված լինել արտաքին լուսավորությամբ։ Բրանդմաուերի ձևաչափը թույլ է տալիս տարբերվել շրջակայքում գտնվող այլ գովազդներից։

Լայնաֆորմատ արտաքին գովազդի նպատակն է անջնջելի տպավորություն թողնել 3-5 վայրկյանում, որի ընթացքում, ինչպես պնդում են մասնագետները, մարդը նայում է պաստառին։ Հետևաբար, այս դեպքում օգտագործվում են հնարավորինս հակիրճ տեքստեր և վառ, հիշվող պատկերներ: Հաճախ, բացի իր հիմնական գործառույթից, նման գովազդը նաև քողարկում է հին շենքերի անհրապույր պատերը՝ ինչ-որ առումով նույնիսկ քաղաքի բարեկարգ տեսքն ապահովելով։

 

Սքրոլեր

Հերթականությամբ մի քանի պաստառ ցուցադրող սքրոլերները ներառում են արտաքին գովազդի առավելություններից մի քանիսը։ Նախ և առաջ դա դինամիկ փոփոխվող պաստառների հերթականությունն է, որը մարդկանց ուշադրությունը գրավող լրացուցիչ գործոն է։ Սքրոլերները տեղադրվում են քաղաքի կենտրոնական, ամենախիտ բնակեցված տարածքներում, այսինքն՝ լայն լսարանների հասնելու արդյունավետ միջոց են։

Սքրոլերների մյուս առանձնահատկությունը, որը կարող եք հաշվի առնել ձեր գովազդը թիրախավորելիս, այն է, որ այս կրիչն, իր չափերով և տեղակայման դիրքով պայմանավորված, հիմնականում ուղղված է հետիոտներին և ավելի քիչ չափով` տրանսպորտային միջոցների հոսքերին:

Արտաքին գովազդի 8k.am հարթակում կարող եք գտնել վերոնշյալ տեսակների 900-ից ավելի գովազդային կրիչ՝ Հանրապետության 300-ից ավելի հասցեում։ Ընտրեք և պատվիրեք ձեր նախընտրած գովազդային կրիչը՝ հաշված րոպեների ընթացքում։

 

Add comment