Արտաքին գովազդի 8k.am հարթակը թե՛ գովազդատուներին և թե՛ գովազդային գործակալություններին առաջարկում է արդյունավետ և արագ կերպով լուծել արտաքին գովազդի հետ կապված ցանկացած հարց։ Մեր համակարգերը միտված են օգտատերերի համար դյուրին և հարմար թվային գործիքների միջոցով արտաքին գովազդների կառավարման գործընթացը հնարավորինս պարզեցնելուն։ Այդպիսի գործիքներից մեկն առցանց աշխատասենյակն է։
Օգտվեք հարթակում անվճար գրանցվելու հնարավորությունից՝ ձեր աշխատասենյակը ստեղծելու համար։
Ի՞նչ հնարավորություններ է տալիս 8k.am-ի առցանց աշխատասենյակը
Արտաքին գովազդի կրիչների ստեղծում, փոփոխում, պատվերների կառավարում․ այս ամենը հեշտ է և արագ հարթակի բազմաֆունկցիոնալ առցանց աշխատասենյակում։ Օգտագործման համար պարզ և հստակ կառուցվածքի շնորհիվ կարող եք․
- ստեղծել կրիչներ և անհրաժեշտության դեպքում խմբագրել դրանց վերաբերյալ տեղեկատվությունը,
- դիտել և կառավարել ձեր կրիչները,
- դիտել, կառավարել և հաստատել կրիչների պատվերները։
Կրիչների ստեղծումը հարթակում
Ինչպես ցանկացած գործընթաց 8k.am-ում, կրիչների ստեղծումը ևս ժամանակատար չէ և չի պահանջում լրացուցիչ ջանքեր։ Առցանց աշխատասենյակում գովազդային կրիչներ ստեղծելու համար հարկավոր է պարզապես մուտքագրել կրիչի վերաբերյալ հիմնական տեղեկությունները։
Նախ և առաջ հարթակը կխնդրի ընտրել կրիչի տեսակը՝ բիլբորդ, լեդ էկրան, սքրոլեր, կամուրջ, տանիք և այլն։ Այնուհետև պետք է նշեք, թե ձեր կրիչը քանի կողմից է բաղկացած, լուսավորվող է, թե ոչ։ Կրիչի հասցեն մուտքագրելուց զատ, հարթակն առաջարկում է ինտերակտիվ քարտեզի վրա նշել գտնվելու վայրը։ Անհրաժեշտ է նաև մուտքագրել կրիչի չափերը և արժեքը։
Կրիչի արտաքին տեսքի և տեղադրման վայրի մասին լիարժեք պատկեր��ցում կազմելն օգնում է պատվիրատուին կողմնորոշվել, թե որ կրիչն է առավել նպատակահարմար իր գովազդի համար։ Այդ հարցում պատվիրատուին աջակցելու նպատակով հարթակը հնարավորություն է տալիս նաև ներբեռնել լուսանկարներ և տեսանյութ։
Ահա այսպիսի մի քանի պարզ քայլերի հաջորդականությամբ կարող եք ստեղծել ձեր գովազդային կրիչը։
Պատվերների կառավարում
Ձեր առցանց աշխատասենյակում կարող եք գտնել կրիչների պատվերները։ Ամրագրումների բաժնում գտնվում են կրիչների պատվիրման բոլոր հարցումներն՝ այդ թվում յուրաքանչյուր պատվիրված գովազդի մեկնարկի և ավարտի ամսաթվերը, ինչպես նաև վահանակի արժեքը՝ գովազդի տեղադրման օրերի քանակին համապատասխան։ Ամրագրումը հաստատելիս կարող եք նաև նշել, որպեսզի համակարգը պատվիրատուին ուղարկի էլեկտրոնային նամակ՝ ամրագրման կարգավիճակի վերաբերյալ ծանուցմամբ։
Բոլոր փաստաթղթերը՝ հասանելի ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում
Առցանց աշխատասենյակի առավելություններից մեկն էլ այն է, որ ձեր բոլոր փաստաթղթերը և պայմանագրերը պահպանվում են մեկ տեղում։ Կարող եք վերբեռնել, ներբեռնել կամ հեռացրել դրանք։ Հարթակը նաև հնարավորություն է տալիս ստանալ գովազդի վերաբերյալ վերլուծություններ և հաշվետվություններ, որոնք ևս պահպանվում են ձեր առցանց աշխատասենյակում։
8k.am-ի առցանց աշխատասենյակի շնորհիվ կրիչների ստեղծումը, պատվերների կառավարումը, ինչպես նաև փաստաթղթերի պահպանումն արդյունավետ է և նպատակահարմար։ Արդյունքում, առցանց գործիքների միջոցով կառավարելով գովազդի հետ կապված ողջ գործընթացը, խնայում եք ժամանակ, ռեսուրսներ և ջանքեր, որոնք կարող եք կենտրոնացնել ձեր բիզնեսի զարգացման վրա։