8k.am-ի անվճար ծառայությունները․ արտաքին գովազդ՝ առանց ավելորդ ծախսերի

Պաստառի դիզայնից և տպագրությունից մինչև կրիչի պատվիրում՝ արտաքին գովազդը զգալի ժամանակ և ջանքեր է պահանջում։ Միաժամանակ գովազդի պատվիրման գործընթացը կարող է բավականին երկարատև լինել։ Հնարավոր է` օրեր կամ նույնիսկ շաբաթներ պահանջվեն` արտաքին գովազդով զբաղվող ընկերություններ գտնելու, նրանց հարցումներ ուղարկելու, ստացված առաջարկները դիտարկելու, որոշում կայացնելու, պատվիրելու և պատվերի հաստատմանը սպասելու համար։ 

Այս հարցում ձեր ռեսուրսների խնայողությունը կարող եք ապահովել 8k.am-ի հետ, որի շնորհիվ գովազդի պատվիրման գործընթացը կարող եք իրականացնել րոպեների ընթացքում՝ առանց որևէ վճարի։

8k.am-ում կարող եք ծանոթանալ Հանրապետության 300-ից ավելի հասցեում տեղադրված 900-ից ավելի արտաքին գովազդային կրիչների։ Հանդիսանալով ամենահարմար և արագ կապը գովազդատուի և արտաքին գովազդային կրիչների տրամադրմամբ զբաղվող ընկերությունների միջև՝ 8k.am-ն առաջարկում է ընտրել կայքում ներկայացված գովազդային կրիչներից յուրաքանչյուրը՝ 0% միջնորդավճարով։

Հավատարիմ մնալով արտաքին գովազդի պատվիրման գործընթացն արագ և արդյունավետ կազմակերպելու մեր առաքելությանը՝ ներդրել ենք բազմաթիվ այլ անվճար գործիքներ, որոնցից օգտվելու համար անհրաժեշտ է պարզապես մուտք գործել կայք։

 

Փնտրեք և պատվիրեք վահանակներ՝ անվճար

Կայքում վահանակների որոնման գործընթացը պարզ է և հարմար, ինչի շնորհիվ կարող եք րոպեների ընթացքում գտնել այն վահանակը, որը ձեզ հարկավոր է։ Կրիչ փնտրելիս կարող եք ընտրել հասցեն, տարածաշրջանը, կրիչի տեսակը և անգամ չափն ու առավելագույն և նվազագույն գնային սահմանները։ Որոնման գործընթացն ավելի հարմարեցնելու և գովազդատուներին կրիչի գտնվելու վայրի մասին առավել հստակ պատկերացում տալու նպատակով կայքում առկա է նաև ինտերակտիվ քարտեզ, որում նշված են մեր գործընկերների կողմից առաջարկվող բոլոր կրիչները։

Գովազդային կրիչների հասցեի, չափերի և արժեքի վերաբերյալ տեղեկատվությունից բացի կայքում կգտնեք նաև կրիչների լուսանկարները, որոնք պատկերացում են տալիս, թե ինչպես են մարդիկ տեսնելու ձեր գովազդը՝ վահանակի երկու կողմից։ 360° նկարահանման շնորհիվ կարող եք տեսնել նաև կրիչի հարակից տարածքը։ 

Գովազդային կրիչն ընտրելուց հետո այն պատվիրելու համար հարկավոր է գրանցվել` բացելով օգտահաշիվ։ Հիշեցնենք, որ կայքում գրանցվելը ևս անվճար է․ պարզապես լրացրեք մի քանի հիմնական տվյալներ՝ անուն, ազգանուն, կազմակերպություն և կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար և էլեկտրոնային հասցե) և մտածեք գաղտնաբառ։ 

Պատվիրելու համար ավելացրեք ձեր նախընտրելի կրիչը զամբյուղում, ապա ընտրեք գովազդի տևողությունը՝ նշելով սկիզբը և ավարտը։ Ձեր ընտրած օրերին համապատասխան, կտեսնեք վահանակի արժեքը։ Սեղմեք հարցումն ուղարկելու կոճակը և այն արդեն գովազդային կրիչը տրամադրող ընկերության մոտ է։ Ձեր օգտահաշվում կարող եք հետևել պատվերի ընթացքին և տեսնել կարգավիճակը՝ հաստատված, ամրագրված, սպասման մեջ կամ ավարտված։

Ցանկացած գովազդային արշավի նպատակը պետք է լինի ծախսվող ռեսուրսները ձեր բիզնեսի զարգացմանը և վաճառքների խթանմանն ուղղված ներդրումների վերածելը։ Պատվիրեք ձեր արտաքին գովազդն այսօր՝ խնայելով ժամանակ, ռեսուրսներ և կայացնելով արդյունավետ որոշումներ, որոնք կապահովեն ձեր գովազդային արշավի հաջողությունը։

 

Add comment