Բիզնեսի արդյունավետ խթանման նպատակով մարքեթինգում առկա են բազմաթիվ մեթոդներ, որոնց կողքին իր արդյունավետությամբ առանձնանում է արտաքին գովազդը։ Հասանելիությունը մեծ թվով մարդկանց, հստակ թիրախավորման հնարավորությունը և տպավորիչ մատուցման ձևը արտաքին գովազդի բազմաթիվ առավելություններից միայն մի քանիսն են։
Բոլոր առավելությունների հետ մեկտեղ, սակայն, մեր երկրում արտաքին գովազդ պատվիրելը հաճախ վերածվում է բարդ և երկարատև գործընթացի, որի միջով ոչ բոլոր գովազդատուները կցանկանան անցնել` ծախսելով զգալի ժամանակ և ջանքեր։
Արտաքին գովազդի պատվիրման գործընթացը բաղկացած է տարբեր փուլերից։ Նախ պետք է ուսումնասիրեք արտաքին գովազդային շուկան, փնտրեք ու գտնեք արտաքին գովազդով զբաղվող ընկերություններ, կապ հաստատեք նրանց հետ, ստանաք առաջարկներ, ուսումնասիրեք դրանք և որոշում կայացնեք։ Այս քայլերից յուրաքանչյուրը կարող է օրեր, անգամ շաբաթներ պահանջել։ Արդյո՞ք արտաքին գովազդով զբաղվող ընկերության առաջարկը լավագույնն է ձեր բիզնեսի համար, ինչպե՞ս կատարել վահանակի ընտրությունը` ձեռքի տակ ունենալով սահմանափակ տեղեկատվություն կրիչի վերաբերյալ, արդյո՞ք տվյալ վայրում տեղադրված գովազդը տեսանելի կլինի հենց ձեր թիրախային լսարանի համար, ի վերջո, ինչպե՞ս չափել գովազդի արդյունավետությունը․ սրանք մի քանիսն են այն խնդիրներից, որոնց բախվում է գովազդատուն։
Խնդիրներից դեպի լուծումներ՝ 8k.am-ի հետ
Թե՛ գովազդատուներին և թե՛ արտաքին գովազդով զբաղվող ընկերություններին 8k.am-ն առաջարկում է արտաքին գովազդի պատվիրման և կառավարման առցանց գործընթաց, որը արագ է, հարմար և կօգնի խուսափել վերոնշյալ բոլոր խնդիրներից։
Հարթակում կգտնեք Հանրապետության 300-ից ավելի հասցեում առկա 900-ից ավելի գովազդային կրիչ։ Այն ամենը, ինչը հարկավոր է որոշում կայացնելու համար, ձեր առջևում է և հարկ չկա որևէ տեղ այցելել կամ լրացուցիչ ճշգրտումներ կատարել։ Բացի կրիչի վերաբերյալ հիմնական տեղեկատվությունից՝ տեսակը, չափերը, արժեքը, առկա են նաև լուսանկարները, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են մարդիկ տեսնելու ձեր վահանակը, իսկ 360° նկարահանված պատկերների շնորհիվ կտեսնեք նաև վահանակի հարակից տարածքը և հարևանությամբ գտնվող հանրային նշանակության օբյեկտները և կառույցները։
Գովազդի պատվիրման գործընթացը 8k.am-ում իրականացվում է մեկ քլիքով՝ բազմաթիվ հեռախոսազանգերի, նամակագրության, ճշգրտումների և պայմանավորվածությունների փոխարեն։ Ուղարկեք ձեր հարցումը և սպասեք պատասխանի առաջիկա մի քանի ժամվա ընթացքում։
Հարթակը ձեր անփոխարինելի օգնականն է նաև գովազդի արդյունավետության չափման գործում․ հաշվելիության ծառայության և վահանակների մոնիթորինգի շնորհիվ հստակ պատկերացում կկազմեք վահանակի մոտակայքում մարդկանց և երթևեկության հոսքերի քանակի մասին և օբյեկտիվորեն կգնահատեք ձեր գովազդային արշավի արդյունավետությունը։
Պատահական չէ, որ վերջին տարիներին Հայաստանում աճում է արտաքին գովազդի նկատմամբ հետաքրքրությունը. իր արդյունավետությամբ այն շահավետ է թե՛ մեծ և թե՛ փոքր բիզնեսների համար։ Օգտագործելով 8k.am-ի հնարավորությունները՝ դուք ևս կարող եք խթանել ձեր բիզնեսը և նոր լսարաններ գրավել՝ խնայելով ձեր ժամանակը և ջանքերը։