Արդյունավետ դիզայն՝ արտաքին գովազդի համար

Արտաքին գովազդում տեսքը վճռական դեր է կատարում։ Միայն մի պահ նայելով ձեր գովազդին՝ մարդիկ արագ կորոշեն՝ շարունակե՞լ դիտել այն, թե՞ անցնել վահանակի կողքով։ Տպավորիչ դիզայնն արտաքին գովազդի այն բաղադրիչն է, որը մեկ ակնթարթում գրավում է մարդկանց ուշադրությունը՝ ստիպելով կենտրոնանալ պաստառի բովանդակության վրա։

Տպավորիչ արտաքին գովազդի դիզայն ստեղծելու և դրա միջոցով ձեր բրենդի ուղերձը լսարանին հասցնելու նպատակով հետևեք մեր պատրաստած խորհուրդներին։

Սահմանեք հստակ նպատակ

Նախ և առաջ սահմանեք գովազդային արշավի նպատակը՝ բրենդի ճանաչում, ապրանքի կամ ծառայության խթանում, հատուկ հայտարարություն, (օրինակ, զեղչերի կամ մրցույթների վերաբերյալ) ուղղորդում և այլն։

Սկսեք լավ գաղափարից

Լավ գաղափարն ազդեցիկ արտաքին գովազդի հիմքն է: Ուղերձը, որը ցանկանում եք փոխանցել լսարանին և վիզուալ տեսքը, որով մտադիր եք դա անել, պայմանավորում են գովազդային արշավի հաջողությունը։

Նույնականացրեք գովազդը բրենդի հետ

Համոզվեք, որ գովազդը նույնականացվում է ձեր բիզնեսի հետ, ինչի շնորհիվ թիրախային լսարանը կճանաչի ձեր բրենդը։ Այդ նպատակով պաստառում ներառեք ընկերության անունը։ 

Ընդգրկեք անհրաժեշտ բաղադրիչները

Գովազդային վահանակի վրա ներառեք երեք հիմնական բաղադրիչ՝ տեքստ, պատկեր և տարբերանշան (լոգո):

Եղեք հակիրճ

Օգտագործեք ոչ ավելի, քան յոթ բառ: Մարդիկ ձեր գովազդը նկատելու համար ունեն 4-5 վայրկյան։ Յոթից պակաս բառից բաղկացած ուղերձ, կարգախոս կամ գործողության կոչ ներառելով ձեր պաստառում՝ կարող եք համոզված լինել, որ մարդիկ հնարավորություն և ժամանակ կունենան՝ դրանք կարդալու համար։ 

Ապահովեք ընթեռնելիությունը 

Տառատեսակների բազմազանության մեջ երբեմն դժվար է լինում ընտրել որևէ մեկը։ Տառատեսակ ընտրելիս առաջնորդվեք ընթեռնելիության սկզբունքով և խուսափեք այնպիսիներից, որոնք դժվար են կարդացվում։ Օգտագործեք պարզ և հաստ տառատեսակներ և մեծ տեքստեր` առավելագույն ընթեռնելիությունը և հեռվից տեսանելիությունն ապահովելու նպատակով։

Օգտագործեք համարձակ գույներ

Ընտրեք գույներ, որոնք կստեղծեն այն տրամադրությունը, որը նույնականացվում է ձեր բրենդի առաքելության, ապրանքի կամ ծառայության հետ։ Հիշեք՝ որքան ուժեղ է հակադրությունը ֆոնային երանգի և տեքստի միջև, այնքան հեշտ է այն կարդալ հեռավորության վրա:

Խելամտորեն ընտրեք պատկերը

Վերցրեք փոքր առարկա և այն մեծացրեք (օրինակ՝ մատանի), այլ ոչ թե մեծ առարկան փոքրացրեք (օր��նակ՝ շենք): Խուսափեք բարդ և խրթին տեսարաններով պատկերներից։ Ձեր պաստառում ներառեք երեք կամ ավելի քիչ վիզուալ տարր, օրինակ՝ մեկական նկար, լոգո և վերնագիր: 

Պարզեցրեք

Հնարավորինս պարզեցրեք արտաքին գովազդի պաստառի բոլոր տարրերը։ Գովազդային արշավը կառուցեք մեկ հիմնական գաղափարի կամ նպատակի շուրջ: 

Փորձարկեք

Փորձեք դիտել պաստառը մի քանի մետր հեռավորությունից կամ խնդրեք ինչ-որ մեկին դա անել։ Դիտելուն հատկացրեք միայն հինգ վայրկյան, և ապա հարցրեք՝ դիտողն ի՞նչ հասկացավ, ո՞վ էր գովազդատուն, ի՞նչ բրենդի գովազդ էր, նրա տպավորությամբ՝ գովազդատուն ինչպիսի՞ գործողության է ցանկանում մղել լսարանին։

Ներառեք ընկերության տարբերանշանը

Ընկերության լոգոն պետք է զբաղեցնի ամբողջ պաստառի տարածքի նվազագույնը 10%-ը։ Բրենդի ճանաչելիությունը և նույնականացումը հրապարակված գովազդի հետ ամենակարևոր գործոններից մեկն է: Համոզվեք, որ լսարանը ճանաչում է ձեր լոգոն և գիտի, որ այն ներկայացնում է ձեր ընկերությունը:

Ստեղծեք լավագույն գովազդը

Գովազդի պաստառը ստեղծելու գործընթացում ապահովեք գրաֆիկ դիզայներների սերտ համագործակցությունը մարքեթինգի բաժնի աշխատակիցների հետ՝ և՛ վիզուալ, և՛ շուկայավարման տեսանկյունից տպավորիչ և թիրախային գովազդ պատրաստելու համար, իսկ արտաքին գովազդի պատվիրման 8k.am հարթակը հնարավորություն կտա ձեր գովազդի համար ընտրել լավագույն վահանակը՝ մի քանի րոպեում։

Պարզեցնելով արտաքին գովազդի պատվիրման գործընթացը՝ 8k.am հարթակը թույլ է տալիս ձեզ կենտրոնանալ գովազդային արշավի դիզայնի և բովանդակության վրա՝ ժամանակն ու ջանքերն ուղղելով արդյունավետ և տպավորիչ գովազդային արշավ պլանավորելու գործին։ 

Ցանկանո՞ւմ եք պատվիրել արտաքին գովազդ, սակայն չունե՞ք համապատասխան պաստառ։ Այս հարցում ևս մեր թիմը պատրաստ է աջակցել ձեզ՝  հոգ տանելով դիզայնի և տպագրության հարցերի մասին։

 

Add comment