5 գործոն, որոնք հարկավոր է հաշվի առնել վահանակների տեղադրման վայրն ընտրելիս

 

Նույնիսկ եթե գովազդային պաստառի բովանդակությունը և դիզայնը հրաշալի են մտածված, ապա միշտ չէ, որ հաջողությունը երաշխավորված է։ Եթե սխալ է ընտրված վահանակի տեղադրման վայրն, ապա գովազդային արշավը չի ծառայի իր նպատակին։

Առկա են մի շարք գործոններ, որոնցով պայմանավորվում է գովազդային արշավի հաջողությունը։ Դրանցից մի քանիսին կանդրադառնանք այս բլոգում։

 

Գովազդային արշավի նպատակը

Վահանակի տեղադրման վայրի ընտրության հարցում էական նշանակություն ունի գովազդային արշավի նպատակը։ Եթե ցանկանում եք մարդկանց անմիջապես գործողության մղել, օրինակ, բերել նրանց ձեր սուպերմարկետ, ապա ճիշտ կլինի վահանակը տեղադրել սուպերմարկետի մուտքից առաջ կամ խաչմերուկի մոտ՝ մարդկանց ուղղորդելով դեպի ձեզ։ Մեկ այլ դեպքում միգուցե նպատակ ունեք բարձրացնել բրենդի ճանաչելիությունը։ Այս պարագայում լավագույն լուծումը երկարաժամկետ գովազդային արշավն է՝ տարբեր վայրերում տեղադրված վահանակների միջոցով։

 

Թիրախային լսարան

Ոչ բոլորն են լինելու ձեր գովազդի առաջնային թիրախը։ Գովազդային և մարքեթինգային արշավ պլանավորելիս պետք է իմանաք թիրախային լսարանի մասին հիմնական ժողովրդագրական տվյալները։ Սա ենթադրում է, որ գիտեք ձեր պոտենցիալ հաճախորդների տարիքային շրջանակը, սեռը, կրթությունը, ընտանեկան կարգավիճակը, միջին եկամուտը և մասնագիտությունը։ Այս տեղեկատվությունն օգնում է պարզել, թե որտեղ պետք է փնտրեք ձեր թիրախային լսարանը, հետևաբար նաև՝ որտեղ տեղադրեք ձեր գովազդային վահանակը:

Եթե ցանկանում եք գովազդել սպորտային հագուստ, ապա մարզասրահի կամ մարզադաշտի մոտ գովազդային վահանակը տեղադրելը նպատակային որոշում է, իսկ եթե ձեր բրենդը լավագույնս համապատասխանում է գրասենյակային աշխատողներին, ապա բիզնես կենտրոնների մոտ գովազդային վահանակների տեղադրումը թույլ կտա հասցնել ձեր գովազդը ոչ միայն առաջնային թիրախին՝ գրասենյակային աշխատողներին, այլև նրանց հաճախորդներին և այցելուներին: 

Տեսանելիություն

Գովազդային կրիչի տեսանելիությամբ է պայմանավորված հնարավորինս շատ մարդկանց կողմից նկատվելու հանգամանքը։ Վահանակ ընտրելիս ուշադրություն դարձրեք վերջինիս դիրքին և բարձրությանը։

Մարդիկ միայն մի քանի վայրկյան ունեն՝ ծանոթանալու համար գովազդի բովանդակությանը, հետևաբար կարևոր է, որպեսզի վահանակն ուղղված լինի դեպի մարդկային կամ տրանսպորտային հոսքերը։

Համոզվեք, որ գովազդային վահանակը տեղադրված է այնպիսի բարձրության վրա, որի դեպքում տեսանելի է, իսկ պաստառի վրա առկա տեղեկատվությունն ընթեռնելի է վարորդների և անցորդների համար։ Ուշադրություն դարձրեք, որպեսզի ճանապարհային նշանները կամ սաղարթախիտ ծառները չծածկեն գովազդի վահանակը։

 

Պիկ ժամեր և խցանումներ

Ցանկացած արտաքին գովազդային արշավի նպատակը հնարավորինս շատ մարդկանց գովազդային ուղերձը հասցնելն է։ Աշխույժ երթևեկությամբ աչքի ընկնող փողոցներում և բանուկ խաչմերուկներում մարդիկ հաճախ բավականին երկար ժամանակ ստիպված են լինում սպասել։ Այդ ժամանակահատվածը բավական է ոչ միայն գովազդը նկատելու, այլև վերջինիս բովանդակությանը մանրամասն ծանոթանալու համար։

 

Բիզնեսի վայրը

Եթե ձեր բիզնեսը ծառայություններ չի մատուցում կամ չի վաճառում իր ապրանքներն ամբողջ երկրում, այլ գործունեություն է ծավալում կոնկրետ քաղաքում, ապա խելամիտ չի լինի գովազդային վահանակը տեղադրել բիզնեսի գտնվելու վայրից հարյուր կիլոմետր հեռավորության վրա: Այս դեպքում վահանակ ընտրելիս ուսումնասիրեք նաև ձեր բիզնեսի վայրին մոտ գտնվող քաղաքային երթևեկության հոսքերը:

 

Ինչպե՞ս է օգնում 8k.am հարթակը վահանակ ընտրելիս

Գովազդային վահանակները եղել են և շարունակում են մնալ արտաքին գովազդի ամենապահանջված և արդյունավետ ձևաչափերից մեկը։ Գովազդային վահանակի ճիշտ տեղադրումը արդյունավետ գովազդային արշավի գրավականն է։ Գովազդատուին վահանակի տեղադրման վայրն ընտրելու հարցում աջակցելու նպատակով  8k.am կայքում առկա են մի շարք գործիքներ։

 

360° նկարահանման ծառայություն

360° նկարահանման շնորհիվ կայքում կարող եք ծանոթանալ վահանակի տեղադրման վայրին՝ դիտելով այն բոլոր անկյուններից։ 360° նկարահանման ծառայության մյուս առավելություններին կարող եք ծանոթանալ մեր նախորդ բլոգներից մեկում։

 

Վահանակի լուսանկարը՝ երկու կողմից

8k.am-ում կարող եք տեսնել, թե ինչ տեսք ունեն կրիչները՝ երկու կողմից։ Պարզապես ընտրեք կողմերից յուրաքանչյուրը և լիարժեք պատկերացում կկազմեք, թե տեղում մարդիկ այն ինչպես են տեսնում։

Որոնման համակարգ

Կայքում կարող եք փնտրել գովազդային կրիչներ՝ ոչ միայն ըստ հասցեի և կրիչի տեսակի, այլև տեղադրման տևողության, արժեքի և չափի։ 

 

Հաշվելիության ծառայություն

Հաշվելիության ծառայության շնորհիվ կարող եք իմանալ այս կամ այն վահանակի տարածքում մարդկային և տրանսպորտային հոսքերի հստակ քանակը։ Դիտելիության վերաբերյալ ճշգրիտ տվյալների հասանելիությունը ձեր գովազդի համար լավագույն վահանակի ընտրության գործընթացը բարձրացնում է այնպիսի մակարդակի, որտեղ կարող եք հստակ քանակական տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնել։

Add comment