Ուշադրություն գրավող գովազդային վահանակ կամ սքրոլեր՝ տեղադրված քաղաքի փողոցներում և վերջ․ կարծում եք` այսքանը բավարա՞ր է հաջող արտաքին գովազդի համար։ Միանշանակ՝ ոչ։ Սակայն մի շտապեք հիասթափվել, քանզի, ճիշտ է, արտաքին գովազդի արդյունավետության ապահովման համար հարկավոր է ծավալուն աշխատանք, սակայն այն արդյունքը, որին կհասնեք, կարդարացնի բոլոր սպասումները։
Արտաքին գովազդի պլանավորումից և դիզայնից մինչև տեղադրման վայրի ընտրությունը գործընթացներ են, որոնք պահանջում են և՛ ստեղծարար մոտեցում և հաշվարկ։ Պատահական չէ, որ արտաքին գովազդը համարվում է միաժամանակ և՛ արվեստ և՛ գիտություն։ Հաջողության հասնելու համար հարկավոր է աշխատել ամուր հիմքերի վրա, որոնք ձևավորվում են մի կողմից գովազդային արշավի ստեղծարար գործընթացների՝ վիզուալ տարրերի դիզայնի և մյուս կողմից՝ հստակ տվյալների վրա կայացված որոշումների արդյունքում։
Արտաքին գովազդը՝ արվեստի գործ
Գովազդային վահանակը ոչ այլ ինչ է, քան մաքուր կտավ, որը գովազդատուները կարող են օգտագործել՝ իրենց բրենդի մասին պատմելու, թիրախային լսարանի հետ էմոցիոնալ կապ հաստատելու և նրա մոտ երկարատև տպավորություն թողնելու նպատակով։
Արտաքին տեսք։ Արտաքին գովազդում պատկերի էսթետիկ գրավչությունն առաջնային է: Գույների և վիզուալ տարրերի դասավորությունը հարցեր են, որոնք պահանջում են ստեղծարար մոտեցում, ինչպես արվեստի գործերը։
Կենսունակ գաղափար։ Գաղափարն արտաքին գովազդում առանցքային է․ վերցրեք քաղաքի կենտրոնում կամ բանուկ փողոցում գտնվող ցանկացած վահանակ, սակայն տեղադրեք շաբլոնային պաստառ։ Եթե անգամ ձեր լսարանը այն նկատի (քանզի, իսկապես, դժվար է չնկատել հսկայական գովազդային վահանակները), հարցրեք ինքներդ ձեզ՝ արդյո՞ք նա կմտապահի ոչնչով աչքի չընկնող, կլիշե դարձած պաստառը, որը նրա մոտ ոչ մի էմոցիոնալ արձագանք չի գտնում։
Զգացմունքներ։ Իսկ հիմա փորձեք հիշել, թե ինչպիսի զգացումներ եք ունեցել տարբեր գովազդներ դիտելիս՝ կարեկցանք առաջացնող բարեգործական արշավներից մինչև հումորային գովազդ՝ առօրյա կյանքում անհրաժեշտ որևէ ապրանքի վերաբերյալ։ Հույզերն օգնում են, որպեսզի ներկայացվող բովանդակությունը հիշվի, տարածվի և ազդեցություն գործի։ Արտաքին գովազդը հզոր գործիք է բրենդի և թիրախային լսարանի միջև հուզական կապ ստեղծելու և այդպիսով ապրանքանիշի վերաբերյալ իրազեկությունը բարձրացնելու և վաճառքները խթանելու համար։
Արտաքին գովազդը՝ գիտություն
Բացի ստեղծագործական ջանքերից ի՞նչ է անհրաժեշտ արտաքին գովազդն արդյունավետ և չափելի դարձնելու համար։ Համապարփակ ուսումնասիրություններ և հստակ ու վստահելի տվյալներ․ ահա թե ինչը կօգնի ձեզ, երբ հերթը հասնի գովազդի վայրը, բյուջեն և գովազդային կրիչի տեսակը որոշելուն։
Արդյունքների չափում։ Եթե ոչ վաղ անցյալում արտաքին գովազդի արդյունավետության չափումը հնարավոր չէր, ապա այսօր դա կարելի է անել առավելագույն ճշգրտությամբ։ Արտաքին գովազդի պատվիրման 8k.am հարթակի հաշվելիության ծառայության շնորհիվ հաշվարկվում է վահանակի դիտելիության քանակը՝ հստակ ներկայացնելով տարածքում մարդկային և տրանսպորտային հոսքերի թիվը։ Այսպիսի ճշգրիտ տվյալները կօգնեն ընտրել լավագույն վայրը ձեր գովազդի համար։ Հաշվելիության ծառայության ընձեռած բոլոր հնարավորություններին ծանոթացեք մեր այս բլոգում։
Լսարանի թիրախավորում։ Թիրախային լսարանին գտնելը, նրա ժողովրդագրական բնութագիրը և վարքագիծը վերլուծելը գովազդատուներին օգնում է արտաքին գովազդի ուղերձի ձևակերպման և ուղղվածության հարցում։ Թիրախային լսարանի լայնածավալ հետազոտությունը գիտություն է, որին տիրապետելը ոչ միայն կապահովի ընկերությունների արտաքին գովազդի, այլև ողջ մարքեթինգային գործունեության արդյունավետությունը։
Տեղադրման վայրը: Գովազդային վահանակների տեղադրման վայրի ընտրությունը մանրակրկիտ պլանավորվում է պահանջում։ Այն հիմնվում է այնպիսի գործոնների վրա, ինչպիսիք են երթևեկության հոսքերը, ժողովրդագրությունը և տեսանելիության մակարդակը՝ առավելագույն հասանելիությունն ու ազդեցությունը ապահովելու համար: Ռազմավարական կերպով գովազդ տեղադրելով այն վայրերում, որտեղ գտնվում է ձեր թիրախային լսարանը, մեծացնում եք գովազդի տեսանելիության և ազդեցության հնարավորությունները։
Այսպիսով, հաջող արտաքին գովազդն արվեստի և գիտության համադրություն է։ Ստեղծագործությունը և տվյալների վրա հիմնված որոշումների կայացումը միասին ապահովում են գովազդային արշավների հաջողությունը։