Նույնիսկ եթե գովազդային պաստառի բովանդակությունը և դիզայնը հրաշալի են մտածված, ապա միշտ չէ, որ հաջողությունը երաշխավորված է։ Եթե սխալ է ընտրված վահանակի տեղադրման վայրն, ապա գովազդային արշավը չի ծառայի իր նպատակին։ Առկա են մի շարք գործոններ, որոնցով պայմանավորվում է գովազդային արշավի հաջողությունը։ Դրանցից մի քանիսին կանդրադառնանք այս բլոգում։...
Read More
Մինչ մարքեթինգի մասնագետները համեմատում են արտաքին և թվային գովազդները՝ նախապատվություն տալով որևէ մեկին, փորձը ցույց է տալիս, որ արդյունավետ գովազդային արշավներում հաճախ օգտագործվում է գովազդի վերոնշյալ երկու տեսակների համադրումը։ 8k.am-ի հարթակում արդեն իսկ անդրադարձել ենք արտաքին և թվային գովազդների առանձնահատկություններին, իսկ այսօր կպարզենք, թե ի՞նչ հնարավորություններ է տալիս այս երկու տեսակի գովազդային միջոցների համադրումը։...
Read More
Տնից դուրս գովազդ (Out-Of-Home, OOH)․ այսպիսի եզրույթով են հայտնի արտաքին և ներքին գովազդները միջազգային տերմինաբանության մեջ։ Նման անվանումը պայմանավորված է նրանով, որ գովազդի այս տեսակը նախատեսված է այն սպառողներին համար, ովքեր գտնվում են իրենց տներից դուրս: Թե՛ արտաքին և թե՛ ներքին գովազդներն ունեն իրենց առավելությունն��րը, և գովազդային միջոցի ընտրության հարցում չսխալվելու համար բիզնեսները պետք է հասկանան յուրաքանչյուրի առանձնահատկությունները։...
Read More
Արտաքին գովազդի նկատմամբ հետաքրքրությունը մշտապես աճում է։ Թվային դարաշրջանում մեծ և փոքր բիզնեսների համար դրսում տեղադրված գովազդն առաջարկում է այնպիսի մրցակցային առավելություններ, որոնցից շատերն են ցանկանում օգտվել։
Մայրաքաղաքում արտաքին գովազդի ոլորտում իրավական կարգավորումները սահմանվում են Երևանի Ավագանու կողմից։ Երևանում, այդ թվում` տրանսպորտային միջոցների վրա, գովազդ տեղադրելու թույլտվությունը տալիս են Երևանի վարչական շրջանների ղեկավարները:...
Read More
Արտաքին գովազդում տեսքը վճռական դեր է կատարում։ Միայն մի պահ նայելով ձեր գովազդին՝ մարդիկ արագ կորոշեն՝ շարունակե՞լ դիտել այն, թե՞ անցնել վահանակի կողքով։ Տպավորիչ դիզայնն արտաքին գովազդի այն բաղադրիչն է, որը մեկ ակնթարթում գրավում է մարդկանց ուշադրությունը՝ ստիպելով կենտրոնանալ պաստառի բովանդակության վրա։ Տպավորիչ արտաքին գովազդի դիզայն ստեղծելու և դրա միջոցով ձեր բրենդի ուղերձը լսարանին հասցնելու նպատակով հետևեք մեր պատրաստած խորհուրդներին։...
Read More
Արտաքին գովազդի համար լավագույն ժամանակը ամառն է։ Ամռանը թե՛ մարդկային և թե՛ տրանսպորտային հոսքերն առավել ակտիվ են։ Տարվա այս եղանակին հիմնական լսարանին ավելանում են նաև զբոսաշրջիկները։ Ամռանը պոտենցիալ հաճախորդներն ավելի շատ ժամանակ և հնարավորություն ունեն դիտելու ձեր արտաքին գովազդը, ինչն էլ մեծացնում է գովազդի ուղերձը հիշելու հնարավորությունները: Կախված ձեր թիրախային լսարանի ժողովրդագրական տվյալներից՝ ամռանը արտաքին գովազդ տեղադրելը կարող է լրացուցիչ հնարավորություններ ընձեռել։...
Read More
Չնայած վերջին տարիներին թվային գովազդի տարածմանը՝ արտաքին գովազդը պահպանում է իր արդիականությունը և արդյունավետությունը։ Երկու տեսակի գովազդներն էլ ունեն առավելություններ և թերություններ, որոնց ծանոթանալով տարբեր բիզնեսներ կարող են ընտրել իրենց համար լավագույն տարբերակը։ Թվային և արտաքին գովազդի առանձնահատկությունների և ընձեռած հնարավորությունների մասին է այսօրվա մեր բլոգում։...
Read More
Մինչև գնում կատարելու վերաբերյալ որոշում կայացնելը՝ հաճախորդն անցնում է որոշակի փուլերով։ Մարքեթինգում սպառողների այդ վարքագիծը նկարագրվում է դեպի գնում կատարելու որոշումը տանող մի քանի գործընթացների շղթայական հաջորդականությամբ՝ առաջարկի նկատմամբ ուշադրության գրավում, հետաքրքրության առաջացում, գնումը կատարելու ցանկության առաջացում և, ի վերջո, գործողություն` գնման կատարում:...
Read More
Ստեղծարար մոտեցման դեպքում արտաքին գովազդը բիզնեսներին ընձեռում է հետաքրքիր արշավների իրականացման անվերջանալի հնարավորություններ։ Որքան էլ թվա, թե մեր օրերում այլևս դժվար է արտաքին գովազդի մատուցման հետ կապված այնպիսի լուծումներ գտնել, որոնք կզարմացեն և կհիացնեն մարդկանց, այնուամենայնիվ, համաշխարհային ճանաչում ունեցող բրենդները հակառակն են ապացուցում։ Մեր առանձնացրած օրինակները վկայում են այդ մասին։...
Read More
Որտե՞ղ և ինչպե՞ս կարելի է տեղադրել արտաքին գովազդ: Այս հարցերը կարգավորվում են երկրի ներպետական օրենսդրությամբ և իրավական ակտերով։ Գովազդի տեղադրման համար թույլտվություն ստանալուց մինչև որոշակի բովանդակությամբ գովազդների արգելք․ այս ամենը ենթակա է իրավական կարգավորման։...
Read More